Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2020

«Փաշինյանի գերխնդիրը այժմ Լուկաշենկոյի հետ այնպիսի հարաբերություններ պահելն է, որոնց միջոցով կկարողանա կանխել բելառուսական սպառազինությունների մատակարարումների վերսկսումը Ադրբեջան»

0

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուկաշենկոն դիկտատոր է, դրանում ոչ մի խոսք չկա։ Ես հոգով եւ սրտով Բելարուսի ժողովրդի կողքին եմ։ Նա անում է սեփական ժողովրդի դեմ նույն բանն, ինչ տարիներ շարունակ ոչ մեկ անգամ արել են հայ ժողովրդի հետ նրա նախկին նախագահները։ Լուկաշենկոն նաեւ անպատասխանատու …

The post «Փաշինյանի գերխնդիրը այժմ Լուկաշենկոյի հետ այնպիսի հարաբերություններ պահելն է, որոնց միջոցով կկարողանա կանխել բելառուսական սպառազինությունների մատակարարումների վերսկսումը Ադրբեջան» appeared first on ԳԱԼԱ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լուկաշենկոն դիկտատոր է, դրանում ոչ մի խոսք չկա։ Ես հոգով եւ սրտով Բելարուսի ժողովրդի կողքին եմ։ Նա անում է սեփական ժողովրդի դեմ նույն բանն, ինչ տարիներ շարունակ ոչ մեկ անգամ արել են հայ ժողովրդի հետ նրա նախկին նախագահները։ Լուկաշենկոն նաեւ անպատասխանատու քաղաքականություն էր վարում ՀԱՊԿ շրջանակներում, ու, մասնավորապես՝ Հարավային Կովկասում՝ նորագույն սպառազինություններ վաճառելով Ադրբեջանին եւ տարբեր հարթակներում գործելով Հայաստանի դեմ։ Նաեւ նրա՝ Բաքվին վաճառած զենքերով սպանվեցին տասնյակ հայ զինվորներ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին։ Նրա հեռացումը եւ նոր ընտրությունների միջոցով այդ երկրի նախագահի պաշտոնում իրապես ժողովրդավար մեկի ընտրությունը մեծապես օգտակար կլինի ոչ միայն բելարուս ժողովրդին, այլեւ Հայաստանին։

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը, որը ես ղեկավարում եմ, միացել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությանը, որը արդեն ընթացակարգային 3-րդ օր է շրջանառության մեջ է ցանցի ներսում՝ ստորագրման նպատակով եւ վաղը կհրապարակվի, դրա համար էլ ժամանակից առաջ չեմ ընկնում ու չեմ մանրամասնում բովանդակությունը։

Սակայն ուզում եմ իմ մտորումներով կիսվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լուկաշենկոյին շնորհավորելու վերաբերյալ։ Ասեմ, որ հասկանում եմ նրա այդ քայլի պատճառները։ Բարդ է լինել պատերազմող երկրի ղեկավար եւ արտաքին քաղաքակության մեջ առաջնորդվել բացառապես ժողովրդավարական արժեքներով՝ մի կողմ թողնելով աշխարհաքաղաքականությունը։ Գուցե մի օր, երբ Հայաստանը այնքան հզոր լինի, որ իր անվտանգության, իր զինվորների կյանքի-մահվան հարցերը լուծված լինեն, մեր երկրի ղեկավարը իրեն թույլ կտա օժանդակել ժողովրդավարության ու մարդու իրավունքների հաստատմանը ամբողջ աշխարհում։ Բայց այսօր իրավիճակն այլ է։

Մինչեւ 2018թ․-ը Լուկաշենկոն շուրջ 1 մլրդ դոլարի նորագույն սպառազինություններ է մատակարարել Ադրբեջանին, որի մեջ ամենահզորը «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի համակարգերն են, որոնք որոշ պարամետրերով գերազանցում են ռուսական «Սմերչ» եւ «Ուրագան» համանման համակարգերին, ինչպես նաեւ «Ստիլետ» զենիթա-հրթիռային համակարգերին։ Դրա դիմաց Ադրբեջանից էժան նավթ էր գնում եւ պարտքով գումարներ ստանում։ Այժմ իրավիճակը փոխվել է։

Մի կողմից Մինսկը սկսել էր թանկ ռուսական նավթը փոխարինել ոչ թե ադրբեջանական, այլ ամերիկյան նավթով, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանին հաջողվել է բարձրացնել հայ-բերառուսական հարաբերությունների մակարդակը։ Դա ստացվեց պաշտոնական Երեւանի՝ Կրեմլի հետ հարաբերություններում ավելի ինքնուրույն լինելու շնորհիվ, ինչը Հայաստանին ԵԱՏՄ-ի ներսում Կրեմլի խաղալիքից (ինչպիսին, որ Հայաստանը դարձել էր Սերժ Սարգսյանի օրոք) վերածեց որոշակի գործոնի։ Եւ այսօր Լուկաշենկոն տեսնում է հանձին Փաշինյանի ներ-ԵԱՏՄ-ական գործընկերոջ։ ԵԱՏՄ ներսում նման խմբավորումների հնարավորության հետ Կրեմլը վաղուց է հաշտվել եւ դրանք չի դիտարկում որպես թշնամական քայլ (ինչպիսին, օրինակ, կարող է դիտարկվել հակառուսական քվեարկությունը ՄԱԿ-ում կամ ԵԽ-ում), այլ, ավելի շուտ ներընտանեկան դիրքավորում եւ «ռազբորկա»։

Միաժամանակ, գիտակցելով, որ Հայաստան-Ադրբեջան ռազմական բալանսի խախտումը, վերջերս էլ տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումը կարող է Ռուսաստանի համար խիստ անցանկալի զարգացումների հասցնել ամբողջ Կովկասում, Ռուսաստանը գրեթե դադարեցրել է Ադրբեջանին զենքի մատակարարումները։ Ավելին, անկախ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնություններից՝ ռուսական ռազմական մատակարարումները Հայաստանին շարունակվում են։

Սակայն Լուկաշենկոն թքած ունի բալանսի խախտման վրա։ Հատկապես այժմ, երբ Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի էժան նավթի մատակարարումները Բելառուս, Մինսկը կարող է կրկին հայացքն ուղղել դեպի Բաքու։

Վերջին նշանակությունը չունի նաեւ այն, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն այժմ Լուկաշենկոյի նշանակած Ստանիսլավ Զասն է։

Ու Փաշինյանի գերխնդիրը այժմ Լուկաշենկոյի հետ այնպիսի հարաբերություններ պահելն է, որոնց միջոցով կկարողանա կանխել բելառուսական սպառազինությունների մատակարարումների վերսկսումը Ադրբեջան։ Կամ, ավելի լավ՝ սկսել դրանց մատակարարումը Հայաստան՝ ՀԱՊԿ ներքին գներով։ Բաներ, որոնք կենսականորեն անհրաժեշտ են Հայաստանի անվտանգության համար եւ բաներ, որոնք մեր արեւմտյան գործընկերները, ցավոք, չեն կարող ապահովել առնվազն Լուկաշենկոյի իշխանության մնալու դեպքում, ինչը չի բացառվում։

Իսկ եթե Լուկաշենկոն, ամեն դեպքում, չմնա իր պաշտոնին, ապա նրա փոխարեն կամ կընտրվի արեւմտամետ մեկը, եւ ուրեմն Ադրբեջանը կարող է մոռանալ բելառուսական զենքի մասին, կամ էլ ռուսամետ մեկը (վատ, բայց հնարավոր տարբերակ), ով եւս, առանց Կրեմլի թույլատվության, զենք չի մատակարարի Բաքվին։

Այնպես որ Փաշինյանի՝ Լուկաշենկոյին շնորհավորելը, ընդ որում՝ Պուտինից եւ Ալիեւից ոչ շատ ուշ ու ԵԱՏՄ/ՀԱՊԿ մյուս բոլոր ղեկավարների շարքում, կարելի է հասկանալ։

Ծանր է Մոնոմախի գլխարկը․․․»

The post «Փաշինյանի գերխնդիրը այժմ Լուկաշենկոյի հետ այնպիսի հարաբերություններ պահելն է, որոնց միջոցով կկարողանա կանխել բելառուսական սպառազինությունների մատակարարումների վերսկսումը Ադրբեջան» appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: Производство одежды в Москве за последние пять лет выросло в 62 раза





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об инвестировании в отечественные цифровые технологии


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Производство одежды в Москве за последние пять лет выросло в 62 раза



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Розенбаум

Пугачева, слова об СВО, суд из-за пива: как живет певец Александр Розенбаум




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта

ЦСКА шагнул к трофею // Команда обыграла УНИКС в первом матче финала Единой лиги ВТБ


Арина Соболенко

Рыбакину и Соболенко «отправили» в полуфинал «Ролан Гаррос»



Новости Крыма на Sevpoisk.ru


Киев

Охранник Зеленского предлагал Киеву сдаться в первые дни СВО



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России