ՀԱՊԿ-ի պատասխան քայլը՝ թուրք-ադրբեջանական զորավարժություններին և Թուրքիայի՝ «հարավկովկասյան» հավակնություններին
Թուրք-ադրբեջանական զորավարժություններից անմիջապես հետո ՀԱՊԿ-ն հատուկ զորավարժություն է անելու: Մասնավորապես, «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, օգոստոսի 17-20-ը ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, համատեղ հատուկ զորավարժություններ կանցկացնեն Աստրախանի մարզի «Կապուստին Յար»՝ զորավարժարանում՝ «Էշելոն-2020»։