«Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի թերացումն այն է, որ Արմեն Գրիգորյանը հնարավորություն է ունեցել ստեր տարածել ապրիլյանի մասին և 18-ին Աբաջյանի կեղծ պապիկ բեմ բարձրացնել»
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած ու արդեն իրականություն դարձած ասուլիսն ապրիլյան պատերազմի շուրջ իրականության ու եղելության վերաբերյալ բոլոր բացերը լրացրեց։ Պատասխաններ այդքան սպասված հարցերի՝ ցրելու այն կեղծիքներն ու միֆերը, որոնք «խնամքով» հյուսվել են 2016-ից ի վեր։