Լյուբյանկայում՝ ԱԴԾ-ի շենքի մոտ ոստիկանները ձերբակալում են Նավալնիին աջակցող ցուցարարներին
Օգոստոսի 20-ի երեկոյան Լյուբյանկայում՝ ԱԴԾ-իշենքի մոտ անցկացվում են պիկետներ՝ ի պաշտպանություն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Շենքի մոտ մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել՝ այդ թվում լրագրողներ: Ոստիկանները ձերբակալում են պաստառներ պարզողներին, ինչպես նաև «Նավալնի» վանկարկողներին: Չորս մարդ արդեն բերման է ենթարկվել: Ավելի սակավամարդ պիկետներ են անցկացվում նաև Նովոսիբիրսկում, Պերմում, Մուրմանսկում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև …
The post Լյուբյանկայում՝ ԱԴԾ-ի շենքի մոտ ոստիկանները ձերբակալում են Նավալնիին աջակցող ցուցարարներին appeared first on ԳԱԼԱ.
Օգոստոսի 20-ի երեկոյան Լյուբյանկայում՝ ԱԴԾ-իշենքի մոտ անցկացվում են պիկետներ՝ ի պաշտպանություն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի:
Շենքի մոտ մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել՝ այդ թվում լրագրողներ: Ոստիկանները ձերբակալում են պաստառներ պարզողներին, ինչպես նաև «Նավալնի» վանկարկողներին: Չորս մարդ արդեն բերման է ենթարկվել:
Ավելի սակավամարդ պիկետներ են անցկացվում նաև Նովոսիբիրսկում, Պերմում, Մուրմանսկում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Օմսկի հիվանդանոցի մոտ, որտեղ գտնվում է Նավալնին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալեքսեյ Նավալնին ծանր վիճակում տեղափոխվել էր Օմսկի շտապ օգնության թիվ 1 հիվանդանոց՝ թունավորման ախտանիշներով: Ընդդիմադիր քաղաքական գործչի ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ, եւ օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում:
Ենթադրվում է, որ Նավալնիին թունավորել են թեյի մեջ լուծված ինչ-որ նյութով:
The post Լյուբյանկայում՝ ԱԴԾ-ի շենքի մոտ ոստիկանները ձերբակալում են Նավալնիին աջակցող ցուցարարներին appeared first on ԳԱԼԱ.