Դպրոցների գործունեության մեկնարկից առաջ դպրոցի անձնակազմը կթեստավորվի․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) կթեստավորվի՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմված ժամանակացույցի և սկզբունքների համաձայն: Ուսումնական տարվա ընթացքում համաճարակաբանական ցուցման դեպքում դպրոցի անձնակազմի անդամները կթեստավորվեն ըստ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակված մոտեցման: Մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։ Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը դպրոցի անձնակազմը …