Խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել բնակության համար անպիտան տներ. քրգործ է հարուցվել
Լրատվամիջոցի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պահաջնվել և ստացվել են փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: