Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2020

Ֆելիքս Ցոլակյանը գոհ է վերջին արտակարգ իրավիճակներում փրկարարների աշխատանքից

0
Ֆելիքս Ցոլակյանը գոհ է վերջին արտակարգ իրավիճակներում փրկարարների աշխատանքից

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասում է` Արմավիր գյուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանի» հրդեհի, ապա և պայթյունի ժամանակ ԱԻՆ աշխատակիցները որակյալ աշխատանք են կատարել: Նախարարը գոհ է նաև Երևանի Ռայնիսի փողոցի շենքի փլուզման ժամանակ կատարված աշխատանքից:

 Պայթյունի պատճառով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքի առաջին շքամուտքի պատշգամբային հատվածն ամբողջովին փլուզվել էր։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարի՝ քառահարկ, պանելային շենքում 12 բնակարան է մասամբ փլուզվել։ Իսկ կոնյակի գործարանում 30 տոննա տարողությամբ ապակեպատ տարրան՝ ռեզերվուարն էր պայթել, ինչն էլ հրդեհի էր հանգեցրել։ Երկու դեպքում էլ զոհեր կային:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրը նախարար Ֆելիքս Ցոլակյանն է:

«Պռոշյանի» գործարանի պայթյուն հրդեհը կարող էր տարածվել մյուս ցիստեռների վրա, հրշեջների աշխատանքի որակով կատարելու արդյունքում կարողացանք խուսափել տարածումից: Ժամանակին հասել են և կարողացել են կանխել ավելի մեծ աղետը, քան եղել է, բայց ցավոք սրտի չկարողացանք առանց զոհերի պրծնել, - ասաց նա` շարունակելով, - Եթե «Պռոշյանի» պարագայում ամբողջությամբ կատարելու հնարավորությունը կար, ապա շենքի դեպքում հնարավորությունները շատ սուղ էին, քանի որ մոտենալու, տեխնիկայի մոտենալու հնարավորությունները շատ քիչ էին: Փրկարարները գերազանց աշխատանք կատարեցին այնտեղ, և ես գոհ եմ իրենց աշխատանքից»:

Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց` փրկրարները աշխատանքներ են կատարել նաև տավուշյան մարտերի ժամանակ. - «Տավուշում կրակների տակ հրդեհ էին հանգցնում հրշեջները»:

Ինչ վերաբերում է Covid-19-ի դեմ պայքարին, մասնավորապես քննադատություններին, թե կառավարությունն ավելի արդյունավետ կարող էր պայքարել համաճարակի դեմ, եթե հակահամաճարակային կանոնների պահպանմանը ամենայն խստությամբ հետևեին, նախարարն արձագանքում է, թե եթե-ներով հեշտ է խոսել և մեղավորներ փնտրել, և որ ոչ մեկը չի կարող ասել` ինչ պիտի լիներ, և ինչ կտար դա. - «Մեր նախարարության մասով եմ ուզում ասել, մենք առաջին օրվանից լծվել ենք այդ գործին, արտերկրից Երևան ժամանողներին ԱԻՆ աշխատակիցներն են մեքենաներով տեղափոխել, տեղավորել համապատասխան հյուրանոցներում, վայրերում, վարակազերծում կատարել: 140 հազար ախտահանում է կատարվել ԱԻՆ-ի կողմից, մենք հասանք նրան, որ չթողեցինք, որ ներում տարածում լիներ»:

Իսկ որքանո՞վ ենք պատրաստ աղետներին, այս հարցին պատասխանելով արտակարգ իրավիճակների նախարարը հիշեցրեց, թե ինչ խնդիրներ ունի կառույցը. - «Հիմնականը տեխնիկական միջոցների առկայության պակասն է, Երևանն ունի 12 փրկարարական ջոկատ, բայց պետք է լիներ 21-ը, այդ դեպքում դեպքի վայրերին ավելի մոտ են լինում ու ավելի շուտ են կարողանամում հասնել, չունենք ավտոսանդուղքներ, որոնք օգտագործվում են բարձրահարկ շենքերի համար, չունենք նաև օդային տրանսպորտ: Սրա հարցով զբաղվում ենք, վարչապետի հետ աշխատանքներ կան, միգուցե սրա հարցը լուծվի առաջիկայում:

Անտառների հետ կապված խնդիրներ ունենք, քանի որ անտառներում ճանապարհներ չունենք, տեխնիկային հասցնելու խնդիր կա»:

Հարցին, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասում էր, որ Դուք եք երաշխավորել, որ ժամանակին նա դառնա ԱԱԾ աշխատակից, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. - «Շատերը հարցնում են` Դուք երաշխավորե՞լ եք Ազգային անվտանգության տնօրեն նշանակելու համար, ես ասում եմ` չէ, առաջին մասը ճիշտ է, երկրորդ մասը սխալ է»:

 

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.





Губернаторы России
Москва

Собянин рассказал о новых стандартах системы соцзащиты в Москве





Москва

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певец

Певцу Егору Криду исполнилось 30 лет




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений


WTA

Анна Калинская впервые вошла в топ‑20 рейтинга WTA



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России