Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2020

Արա Թորանյանը ֆրանսիական դատարանում հաղթանակ է տարել ժխտողականության քարոզիչներից մեկի նկատմամբ

0
Արա Թորանյանը ֆրանսիական դատարանում հաղթանակ է տարել ժխտողականության քարոզիչներից մեկի նկատմամբ

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը հաղթանակ է տարել ժխտողականության հայտնի քարոզիչներից մեկի` Մաքսիմ Գոյենի դեմ Վճռաբեկ դատարանի կողմից օրերս կայացրած որոշմամբ: Հայոց ցեղասպանությունը ժխտող Մաքսիմ Գոյենը զրպարտության մեղադրանքով բողոք էր ներկայացրել Արա Թորանյանի և նրա գործընկերոջ դեմ` իրեն «թուրքական ֆաշիզմի գործակալ» անվանելու հետ: Փարիզի պատժիչ դատարանի 17-րդ ատյանը 2018 թվականի հոկտեմբերի 18-ին մերժել էր Գոյենի բողոքը` համարելով, թե Արա Թորանյանն ուներ բավարար փաստացի հիմքեր` նման կերպ արտահայտվելու համար: Վճռաբեկ դատարանը փաստորեն հաստատել է այդ որոշումը:

Ինչպես նշել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդն իր այս առթիվ արած հայտարարության մեջ, այդ դատարավարությունների վճիռները նոր առաջընթաց են ներկայացնում 1915թ. թուրք իշխանությունների կողմից գործված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության և արդարադատության հարցում, բայց չեն կարող պաշտպանություն հանդիսանալ ժխտողականության դեմ: Հետևաբար, ֆրանսահայ կազմակերպությունը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին Ազգային ժողովում արդեն մի քանի անգամ քննարկված ժխտողականության քրեականացման օրենքը վերադարձնել կրկին ԱԺ և քննարկել այն վերջին իրադարձությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին  Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանն էր պղծվել ժխտողական մակագրությամբ, այս հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին։

Սա կարճ ժամանակահատվածում կատարված երկրորդ հակահայ գործողությունն էր տավուշյան բախումներից հետո, առաջինը Դեսինի հայ համայնքի վրա «Գորշ գայլերի» կողմից հարձակումն էր:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի  համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք էին մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս Վարդապետի արձանի մոտ:

Ֆրանսիայի դեսպանությունը ևս դատապարտել էր սա:

Դեսին քաղաքի հակահայ իրադարձության կազմակերպիչները շուտով կկանգնեն դատարանի առջև, իսկ Կոմիտասի հուշարձանի պղծումից հետո քաղաքական դասակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ դատապարտեցին արարքը: «Էրդողանի կողմնակիցների կողմից խրախուսված ժխտողականության հանդեպ պետք է լինել անզիջում, ժխտողականության քրեականացման օրենքը պետք է կրկին բերվի Ազգային ժողով», - նշել էր պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին համացանցում արած իր հայտարարության մեջ:





Губернаторы России
Москва

Собянин обсудил с секретарем парткома Пекина планы по сотрудничеству двух столиц





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала года более 4,7 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Элвис Пресли

Умер автор песен Элвиса Пресли Марк Джеймс




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 Москвичей и гостей столицы

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


Кирилл Скачков

Кирилл Скачков из Новокузнецка стал победителем Игр стран БРИКС-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Архангельск

Более 39 млн рублей направлено на летний отдых и оздоровление детей-сирот в Архангельской области



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России