103news.com
World News in Armenian
Сентябрь
2020

Կառավարությունը կքննարկի գիտական ձեռքբերումներ գրանցած երիտասարդին զինծառայությունից ազատելու հարցը

0

Կառավարությունը կքննարկի Ռոբերտ Կարենի Ապիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նրա՝ գիտական գործունեության ընթացքում  փորձնական մշակումներ իրականացնելու կարևորությամբ և ռադիոտեխնիկայի, ռադիոնավիգացիայի ու կապի ոլորտում գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում։

Ըստ հիմնավորման, Ռոբերտ Ապիկյանը (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 21-ին, ՀՀ կառավարության  2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտահետազոտական գործունեությունս ՀԱՊՀ-ի «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» (դասիչ՝ Ե.12.03) մասնագիտությամբ ասպիրանտուրայում «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:

2020-ի հուլիսի 6-ին նա պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 046 մասնագիտական  խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Ե12.03 «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ: 

Աշխատում է ՀԱՊՀ համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում, որպես գիտաշխատող, և զբաղվում է գիտամանկավարժական և ազդանշանների կոդավորման, դեկոդավորման ալգորիթմների հետազոտմամբ և մշակմամբ: Ապիկյանը իր գիտական գործունեության ընթացքում մշակել և իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ ազդանշանների կոդավորման և դեկոդավորման ալգորիթմների ոլորտում, մասնավորապես ռադիոնավիգացիոն համակարգերում, դրանց մասին վկայում են նրա գիտական գործունեության ընթացքում տպագրված աշխատանքները, որոնք տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում և միջազգային «IEEE explore» գրադարանում:

Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ Ռ․ Ապիկյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռվի գիտական գործունեություն ծավալելու նպատակով, 2020-2021 թվականի ուսումնական տարվա սկզբից (սեպտեմբերի 15-ից) աշխատելու ՀԱՊՀ «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում որպես դասախոս՝ իրականացնելով «Ռադիոտեխնիկական շղթաներ և ազդանշաններ» առարկայի դասախոսություն և գործնական պարապմունքներ։

The post Կառավարությունը կքննարկի գիտական ձեռքբերումներ գրանցած երիտասարդին զինծառայությունից ազատելու հարցը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин поздравил работников дорожного хозяйства с профессиональным праздником





Москва

Продвижение Песен и Музыки в Яндекс Музыка. Увеличение прослушиваний трека, плейлиста, лайки на трек. Кураторские Плейлисты.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Около 320 предприятий пищевой промышленности работает в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Подушка со Шреком, новогодняя елка, много обуви: бывшая Моргенштерна* провела рум-тур по новой квартире




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Спортсмены Центрального округа Росгвардии заняли призовые места на всероссийских соревнованиях общества «Динамо» по самбо и боевому самбо

Заключительный отборочный этап на Кубок России по гонкам дронов прошел в Москве

Команда Центрального округа Росгвардии стала победителем столичного чемпионата по мини-футболу спортивного общества «Динамо»


ATP

Хачанов вышел в четвертьфинал турнира ATP в Алма-Ате



Новости Крыма на Sevpoisk.ru


Жизнь

Арцах - пришло осознание потери?..



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России