Դատապարտյալները չեն ուզում մնալ «այ ըմ թեյբլ»-ի մակարդակին. խտրականությո՞ւն, թե՞ ուսուցում բոլորի համար
Քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է՝ պատճառաբանելով, որ վարքագծում դրական փոփոխություն չկա, ավելի կոնկրետ՝ դասընթացների չի մասնակցել: «Նենց չի՝ որ չեմ ուզում մասնակցել դասերի, որ չմնամ «այ ըմ թեյբլ» աստիճանին, բայց սոցիալ-հոգեբանը դասերին մասնակցելու դիմումը չի վերցրել: Ասել ա՝ քոնն ավելն ու սավոկն ա, վերցրու՝ տարածքները մաքրի, մեկ ա՝ մերժելու են»,-ասաց Ս. Հ-ն: Այս պարագայում նա չի կարողանում հասկանալ, էլ ո՞նց վարքագծային փոփոխություն արձանագրի: