Քաղաքացին վնասել է ոտքը. Օգնության են հասել փրկարարները
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղում արշավախմբի մասնակիցներից մեկը բարձրադիր վայրից իջնելիս վնասել է ոտքը․ վերջինիս շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
The post Քաղաքացին վնասել է ոտքը. Օգնության են հասել փրկարարները appeared first on ԳԱԼԱ.