Արցախի նախագահն ընդունել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին
Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ երկրի ղեկավարը Սամվել Գրիգորյանին է հանձնել «Մխիթար Գոշ» մեդալը՝ հաջողություններ մաղթելով նրան հետագա աշխատանքում: