Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2020

«Ժողովուրդը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանա»․ Ռուբեն Բաբայան

0

«Մեդիալաբի» հարցազրույցը ռեժիսոր, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ – Պարո՛ն Բաբայան, արդեն 4-րդ օրն է, ինչ պատերազմի մեջ ենք։ Ադրբեջանը շարունակում է հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտ քաղաքը, ռմբակոծության հետևանքով զոհվել են նաև քաղաքացիական անձինք: Այսօր միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր, որ հստակ գնահատականներ հնչեցրեց […]

The post «Ժողովուրդը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանա»․ Ռուբեն Բաբայան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցազրույցը ռեժիսոր, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

– Պարո՛ն Բաբայան, արդեն 4-րդ օրն է, ինչ պատերազմի մեջ ենք։ Ադրբեջանը շարունակում է հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտ քաղաքը, ռմբակոծության հետևանքով զոհվել են նաև քաղաքացիական անձինք: Այսօր միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր, որ հստակ գնահատականներ հնչեցրեց ու խոսեց ըստ էության։ Ինչո՞ւ է միջազգային հանրությունը, այսպես ասած, լուռ։ Ինչո՞ւ չեն հնչում հստակ պահանջներ, ինչո՞ւ հստակ գնահատականներ չեն տրվում։

– Վերջնական գնահատական ես հիմա չէի տա, որովհետև սա դիվանագիտություն է և նշանակում է, որ շատ բան արագ փոխվել է, իսկ աշխարհն այդքան արագ չի փոխվել իր գնահատականների մեջ։ Կարծում եմ՝ ճիշտ և խելացի վարվող դիվանագիտական աշխատանքի պարագայում մենք կհասնենք մեծ հաջողությունների, առավելևս, որ մեզ նման հնարավորություն տվել է Թուրքիայի մասնակցությունը։ Կոնֆլիկտն ծավալով դուրս է գալիս շատ նեղ, տարածաշրջանային վիճակից, և մենք պետք է սթափ գնահատենք, որ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը այնքան էլ դրական չէ, համենայնդեպս, այն աշխարհում, որի արձագանքը մեզ համար շատ կարևոր է՝ նկատի ունեմ քաղաքակրթության ընտրության մեջ։

Կարծում եմ՝ պետք չէ նեղանալ աշխարհից, պետք է աշխատել աշխարհի հետ։ Բացատրելով, որ սա ո՛չ ազգամիջյան, ո՛չ կրոնական, ո՛չ էլ նույնիսկ տարածքային պատերազմ է, սա քաղաքակրթական պատերազմն է, և բռնապետական երկու երկիր փորձում են խեղդել ժողովրդավարական Հայաստանը և Արցախը։ Առաջին հերթին սրա՛ մասին է պետք խոսել։ Այստեղ խոսքը մարդկային կյանքը փրկելու մասին է, և այստեղ մեր պայքարը և անձնուրաց պայքարը ամբողջովին բացատրելի է և ընդունելի այս պարագայում, եթե մարդկային կյանքը մեծագույն արժեք է։

Այսօր միջազգային արձագանքի տեսանկյունից ճիշտ փոփոխություններ են տեղի ունենում։ Միգուցե՝ մի քիչ դանդաղ, թեկուզ մենք կուզեինք ավելի արագ և միանշանակ, բայց չմոռանանք, որ սա հեշտ լուծվող հարց չէ՝ երկար ժամանակ է անցել, շատ-շատերը մոռացել են, թե այս ամբողջ պատմությունը ինչի՛ց է սկսվել։ Սա բացատրական մեծ աշխատանք է պահանջում՝ հետևողական, առանց նեղանալու և առանց կանգ առնելու։

– Պարո՛ն Բաբայան, չնայած դժվարին վիճակին, մարդիկ շարունակում են համախմբվել, մեծ թվով կամավորներ են ամեն օր մեկնում Արցախ, տարաբնույթ նախաձեռնություններով են հանդես գալիս՝ օգնություն, տարհանված ընտանիքներին ժամանակավոր կեցություն և կացարաններ, դեղորայք, սնունդ։ Ի՞նչն է մարդկանց համախմբում ու միասնական դարձնում։ Ի՞նչ ոգի է սավառնում օդում։

– Գիտեք՝ ծնվել է նոր սերունդ, եկել է նոր գիտակցություն՝ սա մեր հայրենիքն է, և մենք յուրաքանչյուրս պաշտպանում ենք այս երկիրը հնարավորությունների սահմաններում, և ամեն մեկը փորձում է գտնել տեղը։ Սա գիտակցված ոգևորություն է, համախմբում է, սա առաջնային խնդիրը գիտակցված գնահատելն է։ 

Ոչ ոք չի փորձում ներքաղաքական իրավիճակի կուսակցական, կրթական, մշակութային և այլնի իր մոտեցումները առաջ բերել։ Կա առաջնային խնդիր՝ մեր երկիրը վտանգված է, և մենք բոլորս պետք է ուս ուսի տված կանգնենք։ Եվ այստեղ քարոզի կարիք չկա, սա մտել է արյան մեջ։ Սա ամենակարևորն է, որ կատարվեց մեր երկրում։ Մեր երկրում ձևավորվեց քաղաքացիական հասարակություն, որը զգում է իր պատասխանատվությունը երկրի անվտանգության համար։

Ես հիշում եմ 90-ական թվականները, շատ հետաքրքիր համեմատություն է, մեր պատերազմական փառապանծ տարիները, երբ կարողացանք դիմակայել մեզնից բազմաթիվ ուժեղ, համենայնդեպս՝ սպառազինության տեսանկյունից, հակառակորդին: Կամավորական ջոկատներ էին գնում, բայց ես չեմ հիշում, որ մարդիկ հերթ կանգնեին զինկոմիսարիատների դիմաց, հակառակը՝ Վազգեն Սարգսյանի շատ թևավոր խոսք կար՝ բռնեմ-տանեմ բանակ։ Երիտասարդներին կանգառներում էին բռնացնում, սրճարաններում։ Այսօր դրա կարիքը չկա, հակառակը՝ փորձում են զսպել։

– Ո՞րն է այդ փոփոխության պատճառը։

– Մտածողությունն է փոխվել, սա դարձել է լրիվ մեր հայրենիքը։ Հասկանում ենք, որ մենք ինքներս պետք է կերտենք, մեր փոխարեն ոչ ոք այդ հարցը չի լուծելու, ոչ ոք մեր փոխարեն մեր հայրենիքը չի պաշտպանելու։ Ձևավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն իրեն զգում է իր երկրի տեր։

Ընդ որում, մարդիկ գնում են իսկապես ուրախ։ Եվ դա նրանից չէ, որ նրանք չեն հասկանում, թե ուր են գնում, նրանք գիտակցված են գնում, նրանք ամպագոռգոռ չեն ասում՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, նրանք շատ կոնկրետ գիտեն խնդիրը, որի համար գնում են։ Սա է մեզ հույս տալիս և ոգևորում, որովհետև այս տեսակ վերաբերմունքը հաղթանակի ամենակարևոր գրավականն է։ Էս տեսակ ժողովրդին հաղթել հնարավոր չէ։

Ես նայում եմ՝ թատրոնում մեր երիտասարդներն ինչպես են վերաբերվում, օգնությունը, որ հավաքում են, արյունը, որ հանձնում են, գնում են կամավոր, իմ առաջին կուրսից երեք ուսանող է մեկնել։ Սա լրիվ ուրիշ վիճակ է։ Ժողովուրդը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանա։ Ժողովուրդը, որը գերագնահատում է, և ճիշտ է անում, կյանքը, և համարում է, որ մահանալ կարելի է ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի, էդ ժողովրդին հաղթել չի լինի։ 

– Վերջին օրերին շատ է հնչում այն տեսակետը, թե սա վերջին պատերազմն է, և պետք է ամեն գնով պայքարել, հաղթել և վերջնական լուծում տալ այս հարցին։ Ինչո՞ւ են այդպես ասում։

– Ես կուզեի այս հարցին անդրադառնալ, երբ ռազմական գործողությունները ավարտվեն, որովհետև խոսել պատերազմի մասին կարելի է միայն երկու պարագայում՝ կա՛մ մեր զորքերը մտնում են Բաքու, կա՛մ նրանց զորքերը մտնում են Երևան։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ այս պատերազմն ընդհանրապես չի ավարտվել, 30 տարի տևում է, եղել են զինադադարներ, բայց դա չի նշանակում, որ եղել է պատերազմի ավարտ: Բոլոր դեպքերում համոզված եմ, որ կլինի զինադադար՝ մեր կողմից պարտադրված, և այդ ժամանակ իսկապես պետք է մտածել՝ ի՛նչ ենք անելու, որ մեր երկրում խաղաղություն հաստատենք, որովհետև Հայաստանը կարող է զարգանալ միայն խաղաղ կարգավիճակում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am

The post «Ժողովուրդը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանա»․ Ռուբեն Բաբայան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Мэр Собянин: в Москве стартовали испытания первого в РФ беспилотного трамвая





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о ключевой роли МСП в экономике страны


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В ТиНАО в программу реновации включили 268 домов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Антонио Вивальди

По мотивам Вивальди: необычный мультиформатный перфоманс покажут в Екатеринбурге




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге назвала главные стимулы россиян для систематических занятий физкультурой и спортом

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта в селах Чукотки

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии водных видов спорта в Ставрополье


ATP

Теннисист Медведев потеряет место в рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

НАЛОГИ С ЗАРПЛАТ И НДС МОГУТ ОТМЕНИТЬ?! Государственная Дума и Правительство РФ оптимизируют налоги.



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России