Արցախի ԱԱԾ տնօրենը ընդունել է հայաստանցի գործընկերոջը
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այսօր` սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում, որին ներկա էին երկու կառույցների բարձրագույն սպաներ, քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի պայմաններում հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտի խնդիրները և ազգային անվտանգության մարմինների կողմից ռազմական դրության պայմաններում […]
The post Արցախի ԱԱԾ տնօրենը ընդունել է հայաստանցի գործընկերոջը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այսօր` սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում, որին ներկա էին երկու կառույցների բարձրագույն սպաներ, քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի պայմաններում հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտի խնդիրները և ազգային անվտանգության մարմինների կողմից ռազմական դրության պայմաններում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հրատապ հարցեր:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից:
The post Արցախի ԱԱԾ տնօրենը ընդունել է հայաստանցի գործընկերոջը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.