Փաշինյանն ու Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել. Ռուսական կողմը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը
Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Զրուցակիցները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը և խոր մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Նրանք նաև մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից օտարերկրյա գրոհայինների և անօրինական ռազմական …