Խիզախ, կենսուրախ եւ պայծառ մարդ․ դասախոսը՝ զոհված մայորի մասին
Արցախում հոկտեմբերի 4-ին զոհվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի ՀԿԳ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր 34-ամյա Թաթուլ Օթարյանը։ Նա ոստիկանական կամավորների ջոկատում էր մեկնել առաջնագիծ։ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղն ավարտելուց հետո հեռակա սովորեց նաեւ Ոստիկանության ակադեմիայում։ Նրա դասախոս Դավիթ Թումասյանի խոսքով, Թաթուլը, լինելով բանիմաց ոստիկան, հեռակա ուսուցման տարիներին կրկնապատկեց գիտելիքներն ու հմտությունները՝ պատրաստակամ նվիրվելու …