Փաշինյանը կրկին զանգահարել է Պուտինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ Կրեմլի մամուլի ծառայությանը վկայակոչելով: «Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փաշինյանի նախաձեռնությամբ: Իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած …