Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2020

Հոկտեմբերի 7-ին պարզ կդառնա` Ծառուկյանը ազատ կարձակվի, թե կմնա կալանավորված

0
Հոկտեմբերի 7-ին պարզ կդառնա` Ծառուկյանը ազատ կարձակվի, թե կմնա կալանավորված

Սեպտեմբերի 25-ից կալանքի տակ գտնվող ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կազատվի կալանքից, թե՞ ոչ, հայտնի կդառնա երկու օրից. Վերաքննիչի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը խորհրդակցական սենյակից դուրս կգա հոկտեմբերի 7-ին։

2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող մեծահարուստ քաղաքական գործիչը դատարան չէր եկել։ Ինչպես փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց՝ Գագիկ Ծառուկյանը տրամադրություն չունի։ «Գագիկ Ծառուկյանը դատական նիստին ներկա չի ցանկացել գտնվի՝ հաշվի առնելով նաև իր մտահոգ և անտրամադիր վիճակը։ Դրա վերաբերյալ ես համապատասխան դիմում ներկայացրել եմ դատարանին՝ թե ինչու չի ցանկացել ներկա գտնվել դատական նիստին», - ասաց Խաչատրյանը՝ մանրամասնելով․ - Մեր հանդիպումների ժամանակ երբևէ, կարելի է ասել, իր քրեական գործը չենք էլ քննարկել։ Ամեն հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը սպասել է որևէ նորության Արցախից, սահմանից, ստեղծված իրավիճակից, մարդկանց վիճակից, ովքեր տեղափոխվել են Հայաստան։ Իմ կարծիքով՝ իր վերաբերյալ գործը մղել է ոչ թե երկրորդ, այլ երրորդ պլան»։

Այսօր երկու ժամ տևած դատական նիստից հետո փաստաբանները հայտարարեցին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշման դեմ բողոք գրելիս նաև ռազմական դրությունն են նկատի ունեցել։ Դատարանում ևս այս հարցն են բարձրացրել, ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ շեշտելով՝ խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավար, միջազգային մեծ կապեր ունեցող Ծառուկյանն ազատության մեջ է հարկավոր պատերազմական գործողություններում գտնվող երկրին։

«Կուսակցություններն ունեն նաև այլ կապեր միջազգային տարբեր կուսակցությունների հետ, և վստահ եմ, որ կուսակցության ղեկավարն էս առումով լուրջ անելիքներ ունի։ Եզակի բան եմ ասում, բայց Ազգային ժողովում, երբ որ հարցեր են քննարկվում, ու կուսակցության ղեկավարը չկա, էստեղ էլ լուրջ խնդիրներ կան։ Սա էլ մի կողմ թողնենք․ այսօր հատկապես հատուկ շահ կա, որպեսզի Ծառուկյանը գտնվի կալանքի տակ, իսկ հակառակը՝ ազատության մեջ գտնվելու առումով, «չէ, խիստ վտանգավոր է», ի՞նչ քննություն են անելու էս ռազմական դրության պայմաններում։ Ասում են՝ «ամբողջ Հայաստանով քննություն են անելու», հիմա կարո՞ղ են քննություն անել», - ասաց փաստաբանը։

«Ազատության» հարցին, որտե՞ղ է իրեն տեսնում Ծառուկյանը՝ առաջնագծո՞ւմ, թե՞ այլ ոլորտներում, փաստաբան Էմին Խաչատրյանը պատասխանեց․ - «Էդ հարցի հետ կապված մենք քննարկում չենք ունեցել, բայց ամեն դեպքում, կենցաղային լեզվով ասած, տեղը չի գտնում»։

Հարցին, թե Ծառուկյանի ազատ արձակման մասին ի՞նչ տեսակետ հայտնեցին մեղադրող դատախազները, Երեմ Սարգսյանը պատասխանեց․ - «Բնականաբար որպես դատախազ իրենք իրավիճակի վերաբերյալ անհանգստություն հայտնեցին, բայց, բնականաբար, էս մասը գտան, որ որևէ կերպ չպետք է քննարկվի Վերաքննիչում, իսկ մենք գտնում ենք, որ սա ուղիղ իրավական հարցի առնչություն ունեցող խնդիր ա»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, մոտ երկու շաբաթ առաջ քննելով Ծառուկյանի խափանման միջոցի հարցը և որոշում կայացնելով կալանավորել ամիսներ առաջ անձեռնմխելիությունից զրկված պատգամավորին, եզրահանգել է, որ ազատության մեջ նա կխոչընդոտի գործի քննությանը, քանի որ ունի լայն ազդեցության լծակներ։ Նույն տեսակետն ունի նաև գործը վերահսկող դատախազությունը։ Մինչդեռ փաստաբանները պնդում են՝ դա հիմք չէ նրան ճաղերի հետևում պահելու համար։ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն մեկն է այն 14 կուսակցություններից, որոնք Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից հետո համախմբման կոչ արեցին՝ հայտարարելով` ողջ ներուժով սատարում են Հայոց բանակին և աջակցում Հայաստանին և Արցախին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու Ադրբեջանի հերթական ագրեսիան:





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Снуп Догг

Любовь с первого взгляда: Снуп Догг отметил 27-ю годовщину свадьбы со своей супругой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Анастасия Мыскина

Овечкин, Яковлев, Фридзон и Мыскина сыграли в падел-теннис в Турции: «Победила дружба»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Галина Ржаксенская впервые стала участником ПМЭФ в Санкт-Петербурге



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России