Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2020

Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է․ Արցախի ԱԳՆ

0

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․ «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս կապակցությամբ հարկ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը, որտեղ վճռականորեն դատապարտվում է հակամարտության գոտում բռնության աննախադեպ և վտանգավոր սրացումը: […]

The post Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է․ Արցախի ԱԳՆ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․

«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս կապակցությամբ հարկ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը, որտեղ վճռականորեն դատապարտվում է հակամարտության գոտում բռնության աննախադեպ և վտանգավոր սրացումը:

Վերստին ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կենտրոնական դերը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող միակ համաձայնեցված ձևաչափ: Միաժամանակ, հերթական անգամ հաստատուն կերպով հայտարարում ենք Արցախի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերում ցանկացած ձևով Թուրքիայի մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ:

Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի հրամանատարությունն իրականացնող և ղեկավարող, պատերազմ վարելու նպատակով Ադրբեջանին զենք մատակարարող և ռազմական գործողություններին մասնակցելու համար Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ հավաքագրող Թուրքիայի հանցավոր գործողություններն անհնար են դարձնում նրա հետագա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Արցախի Հանրապետությունը բազմիցս նշել է, որ միջնորդական ջանքերի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է կարգավորման գործընթացի անշրջելիությունն ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանն ուղղված արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ունակությունից: Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ երկու լայնամասշտաբ զինված հարձակումներն ակնառու կերպով ցույց են տալիս, որ միջնորդների նախկին մշակումներն անզոր էին Ադրբեջանի կողմից ոչ միայն իր միջազգային պարտավորությունների, այլև միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումների դեմ, և զրոյացվեցին Բաքվի միջազգային հակաիրավական արարքներով:

Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է, որն ամուր հիմքեր կերաշխավորի բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու համար»:

The post Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է․ Արցախի ԱԳՆ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин: Под заселение по реновации с начала года передали 20 жилых комплексов





Москва

Новая зубная паста Revyline ChocoWhite для укрепления эмали доступна на сайте магазина Ирригатор.ру


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Благоустройство улицы Бутлерова в ЮЗАО завершено



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

Афиша театра кукол Бурятии "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Спектакль "Курочка ряба"




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

ЦСКА шагнул к трофею // Команда обыграла УНИКС в первом матче финала Единой лиги ВТБ

«Адвокат Валиевой: ей подсыпали допинг и сделал дедушка». Серьёзное расследование.

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта


Елена Рыбакина

Рыбакина рассказала о болезни перед стартом на «Ролан Гаррос»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Скоро лето: пожарные столицы за детскую безопасность



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России