Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2020

Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

0

Մի խումբ իսրայելցի գիտնականներ բաց նամակ են հղել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը: Այս մասին փոխանցում է armenpress.am-ը։ «Ստորև ներկայացվողն արտահայտում է Կովկասի և հարակից ժողովուրդների հետազոտությամբ զբաղվող բարձրագույն կրթության տարբեր հաստատություններից մի խումբ իսրայելցի […]

The post Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Մի խումբ իսրայելցի գիտնականներ բաց նամակ են հղել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը: Այս մասին փոխանցում է armenpress.am-ը։

«Ստորև ներկայացվողն արտահայտում է Կովկասի և հարակից ժողովուրդների հետազոտությամբ զբաղվող բարձրագույն կրթության տարբեր հաստատություններից մի խումբ իսրայելցի գիտնականների անձնական տեսակետները, և չի արտացոլում Եբրայական համալսարանի, կամ նրա հայագիտական բաժնի դիրքորոշումը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, գրում ենք արտահայտելու մեր խորին մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածաշրջանում բռնկված մարտերի կապակցությամբ:

Վերլուծելով անկախ մամուլում հրապարակված զեկույցները՝ մենք եզրակացրում ենք, որ վերջին մի քանի օրերին տեղի ունեցած բռնության բռնկումը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայով, որին աջակցում է Թուրքիան և մասնակցում են այլ շրջաններից բերված զինյալները:

Այս ռազմատենչությունն ուղղված է Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքացիական թիրախների և հիմնականում հայկական բնակչության դեմ և, միանշանակ, արժանի է դատապարտման:

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արձագանքը, անկասկած, բնակչության, ունեցվածքի և տարածքի պաշտպանություն է, և այն պետք է վայելի նրանց աջակցությունը, ովքեր կողմնակից են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին:

Մենք կոչ ենք անում դադարեցնել այս ագրեսիան և վերջ տալ ռազմական գործողություններին: Երկարաժամկետ պատասխանը լարվածությանը տարածաշրջանում լինելու են շարունակական բանակցությունները, որոնք ուղղված են լինելու տարբեր էթնիկ խմբերի պահանջների իրավական լուծմանը և հանգեցնելու են փոխհամաձայնությանը քաղաքական հարցերում: Ակնհայտ է, որ ոչ մի բռնություն չի լուծի էթնիկ, կամ որևէ այլ լարվածություն:

Արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ՝ զենք, որը հանդիսանում է այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասը:

Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:

Realpolitik ապագա շահերը զենքի վաճառքից, ինչպես արտացոլված է այստեղ, չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը: Բնականաբար, հարց է ծագում Իսրայելի դերի մասին սպառազինության սրված գործընթացում՝ ուղղված հիմնականում այն ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման 20-րդ դարում ենթարկվեց ցեղասպանական հարձակումների:

Մենք կոչ ենք անում իսրայելցիներին իրենց ձայնը բարձրաձայնել այս կարևոր խնդրի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունն ստորագրել են պրոֆ. Ռուբեն Ամիտայը, պրոֆ. Յաիր Աուրոնը, պրոֆ. Իսրայել Չարնին, Մորան Դեյչը, պրոֆ. Բենիամին Կեդարը, Յոավ Լոեֆֆը, պրոֆ. Բենի Մորիսը, դոկտոր Յաքիր Պազը, պրոֆ. Էլի Ռիխտերը, պրոֆ. Դոննա Շալևը, Մարկ Շերմանը, պրոֆ. Մայքլ Սթոունը, դոկտոր Յանա Չեխնանովեցը և պրոֆ. Դրոր Զըէյվին։

The post Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

В сказке театра кукол Ульгэр приключения и опасности, интересные знакомства и встречи - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


ATP

Теннисисты Медведев и Рублев сохранили позиции в рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Элджей

Рэпер Элджей выступил на фестивале «Черника Fest Music» в Новосибирске



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России