Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկից
![Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկից](https://gdb.rferl.org/81BCB00A-8ECE-46F2-A3E3-70D1996804CB_w800_h450.jpg)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց. «Այս պահին պետք է միասնական լինել: Ամեն մեկը իր հնարավորությունների սահմանով այսօր պետք է անի, որ մեր նպատակները իրականանան»:
«Ազատության» հարցին՝ մի կողմ դնելո՞ւ են մինչ այս եղած քաղաքական հակասությունները, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Ես իմ թիմակիցներին էլ եմ ասել, այսօր չկա այլ տեսակետ, այսօր չի կարելի որևիցե խնդիր, այսօր հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը»:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց ազատ արձակել ԲՀԿ առաջնորդին 100 միլիոն դրամ գրավի դիմաց:
ԲՀԿ առաջնորդին կալանավորելու համար Ազգային անվտանգության ծառայությունն էր միջնորդել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այդ միջնորդությունը մերժվել էր։
Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։