ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը:
«ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
The post ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.