Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2020

«ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պետք է տնտեսական պատմաժիջոցներ սահմանի, իսկ ՌԴ-ն՝ ռազմական ուժ ցուցադրի»․ Ռուբեն Սաֆրաստյան

0

Թուրքիան շարունակում է իր ծրագիրն իրականացնել և թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանն այս անգամ ևս պահպանի հրադադարը։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ «Իր ծրագրերի մեջ Թուրքիան ներքաշել է Ադրբեջանին։ Եվ համոզված եմ՝ Ադրբեջանը գործում է Անկարայից ստացված ցուցումներով։ Եվ ես որևէ զարմանալի բան չեմ տեսնում այստեղ։ Ուղղակի խնդիրը հետևյալն է՝ […]

The post «ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պետք է տնտեսական պատմաժիջոցներ սահմանի, իսկ ՌԴ-ն՝ ռազմական ուժ ցուցադրի»․ Ռուբեն Սաֆրաստյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Թուրքիան շարունակում է իր ծրագիրն իրականացնել և թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանն այս անգամ ևս պահպանի հրադադարը։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Իր ծրագրերի մեջ Թուրքիան ներքաշել է Ադրբեջանին։ Եվ համոզված եմ՝ Ադրբեջանը գործում է Անկարայից ստացված ցուցումներով։

Եվ ես որևէ զարմանալի բան չեմ տեսնում այստեղ։ Ուղղակի խնդիրը հետևյալն է՝ արդյոք հնարավոր կլինի՞ Թուրքիային կանգնեցնել, հնարավոր կլինի՞ Թուրքիայի վրա ճնշում գործադրելով պարտադրել, որ նա հրաժարվի իր այդ նվաճողական ու ագրեսիվ ծրագրերից մեր տարածաշրջանում, ՀՀ ու Արցախի նկատմամբ»,- ասում է Սաֆրաստյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են մարդասիրական հրադադար հաստատել։ Հրադադարը պետք է ուժի մեջ կմտներ հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 08։00-ին: Սակայն, ինչպես և սպասվում էր, Ադրբեջանը այս անգամ ևս կոպտորեն խախզտեց մարդասիրական հրադադարը։ Ավելի վաղ Ադրբեջանը խախտելէր նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված մարդասիրական հրադադարի ռեժիմը։

Ռուբեն Սարֆրաստյանի խոսքով՝ Ադրբեջանն առաջնորդվում է Թուրքիայից ստացված ցուցումներով։ Ըստ նրա՝ հիմա արդեն անցել է այն փուլը, որ հնարավոր լինի Թուրքիային սաստել բառերով կամ հայտարարություններ անելով հասնել նրան, որ Թուրքիան հրաժարվի իր ծրագրերից։ Ակնհայտ երևում է, որ Թուրքիայի վրա դա չի ազդում։

«Պետք է շատ ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ տնտեսական պատմաժիջոցներ սահմանել այդ երկրի նկատմամբ կամ ռազմական ուժի ցուցադրում։ Այնպես որ, ես կարծում եմ՝ միայն այդպիսի կտրուկ միջոցները կազդեն Թուրքիայի վրա»,- հավելում է նա։

Սաֆրաստյանը նաև ասում է, որ վերջին մեկ ամսվա Թուրքիայի գործողությունները տեսնելով՝ կարող ենք արձանագրել, որ Թուրքիան հարավային Կովկասում արդեն ներկա է։

«Եվ գնալով ինքն այդ ներկայությունը կփորձի ուժեղացնել։ Եվ ես զարմանում եմ, որ Ռուսաստանը դրան չի հակադրվում անհրաժեշտ խստությամբ։ Կարելի էր կանգնեցնել Թուրքիային հենց առաջին օրերին, եթե Ռուսաստանն ավելի խիստ վերաբերմունք ցուցաբերեր, ավելի խիստ հայտարարություններ արվեին։ Հիմա արդեն, ես կարծում եմ, որ այն փուլն է, որ միայն խիստ հայտարարություններով Թուրքիայի վրա ազդել դժվար կլինի։ Արդեն պետք է ավելի ցուցադրական գործողություններ իրականացվեն»,- հավելում է նա։

Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ, մասնավորապես, ստեղծված իրավիճակում Ռուսաստանի կողմից ռազմական ուժի ցուցադրություն պետք է իրականացվի Թուրքիայի վրա։

«Ոչ թե կիրառում, այլ նույնիսկ ուժի ցուցադրումը բավարար է։ Իսկ ԱՄՆ կողմից տնտեսական պատժամիջոցներ պետք է  կիրառվեն Թուրքիայի նկատմամբ։ Դա մեծ ազդեցություն կունենա, քանի որ Թուրքիան շատ մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից։ Այսինքն՝ հիմա արդեն կոնկրետ քայլեր են պետք»,- ասում է նա։

Սաֆրաստյանը միաժամանակ նշում է, որ այս գերտերությունների կողմից Թուրքիայի նկատմամբ գործողությունների կոնկրետ նախանշաններ դեռ տեսանելի չեն։

«Բայց հույս ունենանք, որ կհասկանան դա, որովհետև, ինչպես ասացի, մի կողմից Ռուսաստանը մեծ տարածք է զիջում Թուրքիային, Հարավային Կովկասում։ Խոսքը ոչ թե տարածքի մասին է, այլ ազդեցության։ Իսկ մյուս կողմից ԱՄՆ նախագահի հեղինակությունն է կշեռքի նժարի վրա դրված, այն էլ ընտրություններից մի քանի օր առաջ»,- ասում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am

The post «ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պետք է տնտեսական պատմաժիջոցներ սահմանի, իսկ ՌԴ-ն՝ ռազմական ուժ ցուցադրի»․ Ռուբեն Սաֆրաստյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции





Москва

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

Анастасию Волочкову покалечил астролог




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове


Уимблдон

Елена Рыбакина впервые в 2024 году сыграла на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Ханое прокомментировали проведение Дней вьетнамской культуры в России



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России