«Հայկական կողմին մեղադրելը նշանակում է նայել հայելուն և չտեսնել սեփական պատկերը». Ալեքսանդր Մարկարով
«Նախ, պատժամիջոցները պետք է կիրառվեն այն կողմի նկատմամբ, որն իրեն դրսևորում է ոչ կառուցողական, սկսում է ռազմական գործողություններ, հետո էլ չի ցանկանում ականջալուր լինել միջազգային հանրության կոչերին՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Եվ այս ամենից հետո մեղադրել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը հայկական կողմի վրա ճնշում չի գործադրում, անհասկանալի է: Անհասկանալի է, թե ինչու պետք է ճնշում գործադրի այն կողմի վրա, որը միայն ու միայն ցուցաբերել է համագործակցության ցանկություն և իրականացրել է գործուն քայլեր՝ ուղղված կառուցողական և բովանդակալից երկխոսության հաստատմանը: Հայկական կողմին մեղադրելը նշանակում է նայել հայելուն և չտեսնել սեփական պատկերը»,-ասաց Մարկարովը: