Գեղարքունիքի մարզում հակառակորդի 4-րդ ԱԹՍ-ն է խոցվել
Գեղարքունիքի մարզում հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն է խոցվել ՀՀ զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն. խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում», -Իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ստեփանյանը։
Մինչ այդ նախորդ ԱԹՍ-ները խոցվել էին նույն մարզի Մեծ Մասրիկ-Սոտք հատվածում և Շատջրեք գյուղում։
The post Գեղարքունիքի մարզում հակառակորդի 4-րդ ԱԹՍ-ն է խոցվել appeared first on MediaLab Newsroom-Laboratory.