Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2020

«Ռազմական դրությունը թույլ է տալիս, բայց դուք հավատո՞ւմ եք, որ որևէ մեկին կտանեն բանկ ու կասեն՝ դավայ, փողերը հանիր ու տուր». Սերգեյ Դանիելյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) – Պարո՛ն Դանիելյան, պատերազմի այս փուլում հասարակությունը համախմբվածություն է դրսևորում, բայց ընդդիմադիր որոշ շրջանակներ դարձյալ շարունակում են իրենց գործելաոճը։ Կա տեսակետ, որ թիկունքի պառակտման գործընթաց է տեղի ունենում, ի՞նչ կասեք։ – Ի՞նչ կա այդտեղ զարմանալու, իրենք առիթավորվել են վաղուց։ Իշխանությունը շատ թուլություն է ցուցաբերել ժամանակին: Ժողովուրդը նրանց […]

The post «Ռազմական դրությունը թույլ է տալիս, բայց դուք հավատո՞ւմ եք, որ որևէ մեկին կտանեն բանկ ու կասեն՝ դավայ, փողերը հանիր ու տուր». Սերգեյ Դանիելյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

– Պարո՛ն Դանիելյան, պատերազմի այս փուլում հասարակությունը համախմբվածություն է դրսևորում, բայց ընդդիմադիր որոշ շրջանակներ դարձյալ շարունակում են իրենց գործելաոճը։ Կա տեսակետ, որ թիկունքի պառակտման գործընթաց է տեղի ունենում, ի՞նչ կասեք։

– Ի՞նչ կա այդտեղ զարմանալու, իրենք առիթավորվել են վաղուց։ Իշխանությունը շատ թուլություն է ցուցաբերել ժամանակին: Ժողովուրդը նրանց բոլոր հնարավորությունները տվել է, նալն էլ է տվել, մեխն էլ, ասել է՝ ինչ ուզում եք արեք։ Ու շատ-շատ ինչ-որ անատամ բաներ են անում իշխանությունները։

– Նաև վարչապետի հրաժարականի պահանջն են փորձում առաջ տանել որոշ շրջանակներ։

– Իսկ ե՞րբ չի եղել այդ պահանջը, միշտ էլ եղել է։ Հեղափոխության առաջին օրից եղել է վարչապետի հրաժարականի պահանջ, հետո՞։ Էլի ռևանշիստական բաներ են, ոնց որ միշտ։ Էն ժամանակ ասում էինք՝ ռևանշիստ, հիմա ասում ենք՝ դավաճանություն, ի՞նչ է փոխվում դրանից։

– Կան տեսակետներ, որ իշխանությունն է մեղավոր, որ այսօր այդ շրջանակները փորձում են պառակտում մտցնել։ Կան նաև տեսակետներ, որ նախկին իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը պետք է վերցնել, զինել բանակը։ 

– Այո՛, ճիշտ են ասում մարդիկ։ Քանի որ մեր իշխանությունն օրենքով շարժվող իշխանություն է, դրա համար թքում են երեսին։ 

Ու ոչ մի բան չեն կարողանում անել, պիտի նստենք հիմա վիտիկդանա խաղանք, ասենք՝ այս տունը ոնց եք սարքել, էսքան փող որտեղից ձեզ, էշ-էշ դուրս տանք, որը ոչ մի օգուտ չի տա։ 

Եվ հետաքրքիր է, որ այս անպտուղ դատական համակարգով ի՞նչ պետք է անեն, ոչ մի բան։ Ժամանակին պետք է անեին, բայց իշխանությունը դա չի արել, հիմա ժամանակ չկա։ Հիմա պետք է կռվենք, ոչ թե նստենք ասենք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։

Գուցե ռազմական դրության ռեժիմը թույլ է տալիս կոշտ մեթոդների՞ դիմել այդ ուղղությամբ։

– Ռազմական դրությունը բա էլ ո՞րն է, իհարկե թույլ է տալիս։ Բայց սրանք բան անո՞ղ են։ Դուք հավատո՞ւմ եք, որ որևէ մեկին կտանեն բանկ ու կասեն՝ դավայ, փողերը հանիր ու տուր։ Դա անօրեն է, օրենքով չէ՝ ըստ իշխանության։ 

Բայց իշխանությունը չհասկացավ, որ բոլոր հեղափոխությունները հակասահմանադրական ու օրենքից դուրս են։ Հիմա չի հասկանում, որ պատերազմն էլ է օրենքից դուրս ու հակասահմանադրական, հակամարդկային երևույթ։ 

Իշխանությունը ոչինչ չի հասկանում, ինքը մի հատ տուֆտա թուղթ է վերցրել, որը Սերժը տվել է իրենց, գնացել է, այդ թղթով էլ առաջնորդվում են։ Դրա համար ես ձայն չեմ հանում ու չեմ քննադատում։ Ես գործ եմ անում այս փուլում։ Հլա մի հատ էս քաքից դուրս գանք, հետո կմտածենք՝ ինչ անենք։ Բայց ոչ մի սպասելիք չունեմ ես իշխանություններից։

Այս փուլում բանակի համար աջակցություն ուղարկելու գործով եք զբաղված, ի՞նչ եք նկատում՝ մարդիկ կարծես համատարած աջակցո՞ւմ են բանակին։

– Ես նկատում եմ, որ մարդիկ միասնական են, հասկանում են, որ այնտեղ զինվոր է կանգնած։ Եվ այդ զինվորը պետք է հագնվի, ուտի, ջուր խմի, սիգարետ ծխի և այլն։ Եվ մարդիկ, բնականաբար, վրդովված ու սարսափած են՝ ինչո՞ւ պիտի զինվորը այսօր չունենա զրահաբաճկոն։ 

Ես այդ հարցին չեմ կարողանում պատասխանել։ Ինչո՞ւ ենք մենք հիմա լուծում այդ խնդիրը, չգիտեի՞նք, որ Ադրբեջանը զինվում է։ Կարող ենք նստել ու ասել՝ հներն են մեղավոր, սաղ կերան ու լափեցին։ 

Հետո պիտի ասեն՝ նորերն էլ չեն հասցրել։ Է, թող հասցնեին, ա՛յ քեզ բան։ Երկու տարում կարելի էր այնքան փող հետ բերել։ Բայց իրենք ոչ մի բան չեն արել, տուֆտա օրենքներ են ընդունել, հիմա էլ պարգևավճարներ են տալիս իրար։ Անուղեղ գործողությունների կույտ է այս ամենը։

– Այնինչ կարող էինք այսօր ավելի լա՞վ վիճակ ունենալ։

– Կարող էինք, եթե հեղափոխության առաջին օրվանից մտածեինք, որ պատերազմ է լինելու հաստատ։ Այնինչ, երկու տարի առանց դատական համակարգ ունենալու նախկին նախագահ էին դատում։ 

Հիմա իշխանությունը նստել է թամբի վրա, իրեն թվում է՝ ձիու վրա է, ասում է՝ չո՛շ։ Ինչքան ուզում ես չոշ արա, էդ թամբը չի գնա։ Հիմա դավաճաններ են բռնել, այսօր ստատուս էի գրել՝ էդ դավաճաններին ո՞վ պիտի դատի։ Այս դատավորները մի հատ Մանվել չեն կարողանում դատել, դավաճաններին ո՞նց են դատելու։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am

The post «Ռազմական դրությունը թույլ է տալիս, բայց դուք հավատո՞ւմ եք, որ որևէ մեկին կտանեն բանկ ու կասեն՝ դավայ, փողերը հանիր ու տուր». Սերգեյ Դանիելյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Мэр Москвы договорился о создании роботизированного завода по производству грузовых автомобилей





Москва

Два человека пострадали в ДТП с автозаком в Москве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы и глава Башкортостана подписали соглашение в рамках ПМЭФ



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт в музее им. П.И. Чайковского




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Швейцарии завершился чемпионат Европы по спортивной и фитнес-аэробике

Медийный баскетбол, киберспорт и турнир ММА: Константин Пухов рассказал о мероприятиях Международного центра бокса (Наташа)

«Столото» подписал соглашение в развитие стратегической поддержки комплекса ГТО и многоборья ГТО


ATP

Янник Синнер высказался о первом месте в рейтинге ATP и травме Новака Джоковича



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России