Չենք հասցնում զբաղվել և՛ վիրավորներով, և՛ կորոնավիրուսի բուժմամբ․ խնդրում եմ, ընտանիքով, ցեղով, բարեկամներով մի՛ եկեք վիրավորներին տեսակցության․ բժիշկ․ tert.am
Մենք պատերազմում ենք երկու ճակատով՝ մեկ կորոնավիրուսի, մեկ արտաքին թշնամու՝ Ադրբեջանի դեմ և մեկը մյուսին ավելի ծայրահեղ է դարձնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ օտորինոլարինգոլոգ (քիթ, կոկորդ, ականջ), բժշկական գիտությունների թեկնածու Արայիկ Ղարիբյանը։