Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2020

Ֆրանսիան և ԱՄՆ-ն չեն պահանջել Արցախին վերադարձնել Հադրութը և Շուշին. Fip.am

0

Նոյեմբերի 11-ին սոցցանցերում և լրատվամիջոցներում շրջանառվեց տեղեկություն, ըստ որի՝ Ֆրանսիան բարձրացրել է Հադրութի և Լեռնային Ղարաբաղի մաս կազմող այլ բնակավայրերի հարցը: Որոշ օգտատերեր նաև տարածում էին տեղեկություն, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն որպես Մինսկի խմբի համանախագահներ «պահանջել են անհապաղ վերսկսել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները և վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը՝ ազատել Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Ասկերանի, Շուշիի զավթված շրջանները»: […]

The post Ֆրանսիան և ԱՄՆ-ն չեն պահանջել Արցախին վերադարձնել Հադրութը և Շուշին. Fip.am appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Նոյեմբերի 11-ին սոցցանցերում և լրատվամիջոցներում շրջանառվեց տեղեկություն, ըստ որի՝ Ֆրանսիան բարձրացրել է Հադրութի և Լեռնային Ղարաբաղի մաս կազմող այլ բնակավայրերի հարցը:

Որոշ օգտատերեր նաև տարածում էին տեղեկություն, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն որպես Մինսկի խմբի համանախագահներ «պահանջել են անհապաղ վերսկսել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները և վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը՝ ազատել Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Ասկերանի, Շուշիի զավթված շրջանները»:

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Ֆրանսիայի կողմից հրապարակված պաշտոնական հայտարարությունները՝ պարզելու, թե արդյո՞ք տարածվող տեղեկությունը ճիշտ է, թե՞ ոչ:

Իրականում, սակայն, Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան դեռևս ուսումնասիրում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը: 

Ֆրանսիան այժմ անցնում է համաձայնագրով նախատեսված պայմանների վերլուծությանը և ակտիվորեն կշարունակի Ռուսաստանի հետ խորհրդակցությունները՝ Հայաստանի շահերը պաշտպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հանգելու համար:

«Հանրապետության նախագահը շատ շուտով կապ կհաստատի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ»,- նշվում էր փաստաթղթում:

Ֆրանսիան նաև խստորեն պահանջել է Թուրքիայից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ սադրանքները, զսպվածություն ցուցաբերել և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք խարխլում են կողմերի միջև և Մինսկի խմբի շրջանակում կայուն համաձայնության բանակցման հնարավորությունը:

Հաղորդվել է նաև Հայաստանին հումանիտար աջակցություն տրամադրելու ծրագրերի մասին:

Բացի սա, հաղորդագրություն է տարածել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը: 

Ըստ այդ հայտարարության՝ Ֆրանսիան ուսումնասիրում է նոյեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնության չափանիշներն ու հետևանքները: Ֆրանսիան կրկին պահանջում է, որ Թուրքիան չանի ոչինչ, ինչը կհակասի հրադադարի պահպանման գերակա նպատակին:

«Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար բարեկամությունը հայ ժողովրդի հետ՝ հաշվի առնելով մարդկային, մշակութային և պատմական կապերի սերտությունը: Այս դրամատիկ համատեքստում մենք նրա կողքին ենք: Մասնավորապես, մենք կապահովենք անհրաժեշտ մարդասիրական աջակցության տրամադրումը»,- նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ տեքստում:

Վերջում Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը կարևորել է հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը՝ հայտարարված հրադադարի համաձայնագրից բացի: «Ֆրանսիան այդտեղ իր լիարժեք դերը կկատարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո: Երկու կողմերի միջև քննարկումները պետք է վերսկսվեն առանց հապաղման: Դրանք, մասնավորապես, պետք է թույլ տան ապահովել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձը և սահմանել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը»,- ասվել է հաղորդագրությունում:

Փաստացի, Ֆրանսիան որևէ կոնկրետ բնակավայրի կամ շրջանի մասին չի խոսել, այլ միայն բարձրացրել է տեղահանված բնակիչների իրավունքների, Հայաստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու և ԼՂ հետագա կարգավիճակի հարցերը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այդ երկիրը երեք երկրների միջև նոյեմբերի 10-ին ձեռք բերված որոշման մասին դեռևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Այսպիսով, տարածվող տեղեկությունները, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ն պահանջել են հետ վերադարձնել հայկական կողմին Հադրութը, Մարտունին, Շուշին և ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներ, չի համապատասխանում իրականությանը:

Լուսինե Ոսկանյան

Fip.am

The post Ֆրանսիան և ԱՄՆ-ն չեն պահանջել Արցախին վերադարձնել Հադրութը և Շուշին. Fip.am appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Путешествуй с “Фанагорией” в небе и по земле!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Баста

Агент Щенникова ответил на вопрос о переходе защитника в "СКА-Ростов" Басты




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»


Уимблдон

Елена Рыбакина впервые в 2024 году сыграла на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Здоровье

Дарсонваль: что это, в чём польза, против угрей, выпадения волос и себореи



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России