Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2020

«Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել է խոր ընկճվածության պահին՝ իրավիճակը համարժեք չգնահատելով. սա դեպի նոր պատերազմ տանող համաձայնագիր է». Ն. Դիլբարյան

0

«Վարչապետը միանձնյա որոշում է կայացրել՝ դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատից և միայն Ռուսաստանի հետ (Ռուսաստանն էլ իր հետ բերել է Թուրքիային) կնքել այս եռակողմ համաձայնագիրը: Ես կարծում եմ, որ դա պարզապես ինչ-որ համաձայնության թուղթ է՝ ամրագրված այս երեք անձանց կողմից, որը բացարձակապես անընդունելի է, իր գրեթե բոլոր կետերով»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում …

The post «Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել է խոր ընկճվածության պահին՝ իրավիճակը համարժեք չգնահատելով. սա դեպի նոր պատերազմ տանող համաձայնագիր է». Ն. Դիլբարյան appeared first on ԳԱԼԱ.

«Վարչապետը միանձնյա որոշում է կայացրել՝ դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատից և միայն Ռուսաստանի հետ (Ռուսաստանն էլ իր հետ բերել է Թուրքիային) կնքել այս եռակողմ համաձայնագիրը: Ես կարծում եմ, որ դա պարզապես ինչ-որ համաձայնության թուղթ է՝ ամրագրված այս երեք անձանց կողմից, որը բացարձակապես անընդունելի է, իր գրեթե բոլոր կետերով»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը:

Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել է խոր ընկճվածության պահին՝ իրավիճակը համարժեք չգնահատելով, եւ սա դեպի նոր պատերազմ տանող համաձայնագիր է:

«Վարչապետը չի խորհրդակցել Հայաստանի օրենսդրական, սահմանադրական մնացյալ մյուս ինստիտուտների հետ:

Ուստի՝ լիարժեք հնարավորություն ունենք այդ համաձայնության եռակողմ փաստաթուղթը չեղարկելու, բայց ոչ թե չեղարկելու, որ պատերազմը շարունակենք, այլ որպեսզի կարողանանք պարտություններից դուրս գալ քիչ թե շատ հայանպաստ դիրքով: Այստեղ կարևորն այն է, որ Հայաստանին ոչ ոք պատերազմ չէր հայտարարել, սակայն մենք Մեղրիով միջանցք տվեցինք, Մեղրիով ճանապարհներ, երկաթգիծ, որով անխափան պետք է տեղաշարժվեն Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ճանապարհով, և այդ ճանապարհը Հայաստանի վերահսկողության ներքո չէ, այն վերահսկվելու է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ուժերով:

Ցավոտ փոխզիջումները վերածվեցին չբացատրվող զիջումների, և ժողովրդին դարձյալ փորձում են մոլորության մեջ գցել, թե իբրև իրենք կանխել են ավելի վատ պատերազմը: Վարչապետը չկարողացավ դիմակայել իր վրա գործադրված ճնշումներին, անհասկանալի պատճառներով դուրս եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից»,- ընդգծեց Դիլբարյանը:

Նրա խոսքերով՝ վարչապետը ոչ մի բացատրություն չի ներկայացնում, բացի մեղադրանքներից, կիրառում է նաև բռնության մեխանիզմ բոլոր ընդդիմադիրների հանդեպ.

«Բոլոր այն մեղադրանքները, որոնք հնչում են, թե ովքեր ուզում են չեղարկել այս փաստաթուղթը, պատերազմ են ուզում, պիտի ասեմ, որ մենք բոլորովին պատերազմ չենք ուզում, այլ ուզում ենք շեշտել մի իրողություն, որ ստորագրված կետերը բացարձակապես կատարման ենթակա չեն՝ ո՛չ տեխնիկապես, ո՛չ մնացյալ առումներով։

Դատարկել Քարվաճառը կարճ ժամանակահատվածում. այնտեղ մարդիկ ունեցվածք ունեն և ընդհանրապես վիրավորներ, հիվանդներ կան, տեխնիկապես դա անգամ անհնար է։ Այսինքն, ի՞նչ է մտածել Նիկոլ Փաշինյանը՝ ստորագրելով այդ թղթի ներքո, երևի հայտնի է միայն անհասկանալի ուժերին: Փոխանակ բացատրելու, թե ինչու է դա արել, մեզ մատուցում է հերթական առասպելները, իբրև թե դա արել է մեզ փրկելու համար, Արցախի ճանաչման համար է արել դա: Բոլորը մեղավոր են և իրենց դրսևորել են ոչ պատշաճ, այսինքն՝ ակներևաբար առկա է իշխանության կաթվածահար բնույթ»,- շարունակեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը:

«Մենք 2 օր է առաջարկում ենք խորհրդարանի կողմից համատեղ արտահերթ նիստ հրավիրել, որի օրակարգում կարող էր լինել մեկ հարց՝ չեղարկել այս փաստաթուղթը, որից հետո դիմում ենք ՍԴ, և ՍԴ-ն այն համարում էր չեղարկված, և մենք սկսում էինք բանակցություններ։ Մեր կուսակցությունը համոզված է, որ հանրապետության նախագահը կարող է ստանձնել այդ առաքելությունը՝ սկսել բանակցություններ և դուրս բերել Մեղրիին վերաբերող կետը, պարզել, թե այդ ինչու մենք պետք է դուրս գանք Քարվաճառից: Բացի դրանից՝ ժամկետները պետք է լիակատար փոփոխության ենթարկվեն: Այդ ո՞ւմ հիվանդ ուղեղի երևակայության մեջ է գծվել այս ծրագիրը: Ես համոզված եմ, որ դա թուրքերի գծած ծրագիրն է»,- ընդգծեց նա:

Դիլբարյանի խոսքով՝ Մեղրիին վերաբերող կետը ընդհանրապես ոչ մի տրամաբանության չի ենթարկվում.

«Ես ցավով ուզում եմ նշել, որ երբ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ, շատերը հենց խոսում էին այն մասին, որ Վազգեն Սարգսյանը դեմ էր այդ ծրագրին՝ Մեղրիով ճանապարհ տալ, այսինքն՝ ստեղծել թուրքական միավորում. Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան: Այսօր Ռուսաստանն անհասկանալի պատճառներով, իմ կարծիքով, նույնիսկ հակասելով իր շահերին և այս համաձայնությունը կորզելուց հետո (Փաշինյանին ստիպել է այդ համաձայնագիրը ստորագրել) նրանք Թուրքիայի հետ միասին ստորագրեցին հուշագիր, ըստ որի՝ ստեղծում են ռուս-թուրքական հրադադարի հսկման կենտրոն և Պեսկովի, Լավրովի, Զախարովայի միջոցով փորձում են համոզել, թե թուրք խաղաղապահները չեն տեղակայվելու Արցախում, այլ տեղակայվելու են Ադրբեջանում: Ակնթարթորեն համաձայնագիրը ուժի մեջ չմտած՝ Քարվաճառն արդեն Ադրբեջան է, ամեն ինչ Ադրբեջան է, և մենք ոչինչ չունենք։ Դրանք ակնհայտ հակասում են պայմանավորվածության անգամ այն կետերին, որոնք ստորագրված են»,- հայտարարեց Դիլբարյանը:

Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ մարդկանց չեն մոբիլիզացրել և այսօր ուզում են ասել, որ մենակ ենք թողել 18-20 տարեկան երեխաներին.

«Այդ մենք չենք մենակ թողել այդ երեխաներին, այլ քաղաքական իշխանությունն է մենակ թողել»,- եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը:

Անահիտ Չալիկյան

 

The post «Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել է խոր ընկճվածության պահին՝ իրավիճակը համարժեք չգնահատելով. սա դեպի նոր պատերազմ տանող համաձայնագիր է». Ն. Դիլբարյան appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Вольфганг Амадей Моцарт

«Моцарт vs Шопен» от Amadeus Concerts




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


WTA

Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


2023

В рейтинге развития Тамбовская область за 2023 год опустилась на три места



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России