Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2020

«Բանակ գնալուց առաջ Հայկը եղբորն ասել է՝ երբ ամուսնանաս, տղա ունենաս, անունը Հայկ կդնես». ո՞վ է արեւի համբույրին արժանացած 19-ամյա հերոսը

0

Հայկ Հարությունի Սահակյանը պարտադիր ժամկետային զինծառայող էր, 4 ամիս հետո զորացրվելու էր. ծառայում էր Հադրութի զորամասում: 19-ամյա հերոսն ու իր զինակից ընկերները քաջաբար մարտնչել են թեժ կետերում: Հայկ Սահակյանը զոհվել է հոկտեմբերի 1-ին, զինակից ընկերոջ՝ Մխիթարի հետ միասին կենդանի վահան են դարձել մյուս ընկերոջ՝ Ալբերտի համար՝ փրկելով նրա կյանքը։ «Խաղաղասեր, զուսպ, համարձակ, ազնիվ, արդարամիտ, նրբանկատ …

The post «Բանակ գնալուց առաջ Հայկը եղբորն ասել է՝ երբ ամուսնանաս, տղա ունենաս, անունը Հայկ կդնես». ո՞վ է արեւի համբույրին արժանացած 19-ամյա հերոսը appeared first on ԳԱԼԱ.

Հայկ Հարությունի Սահակյանը պարտադիր ժամկետային զինծառայող էր, 4 ամիս հետո զորացրվելու էր. ծառայում էր Հադրութի զորամասում: 19-ամյա հերոսն ու իր զինակից ընկերները քաջաբար մարտնչել են թեժ կետերում: Հայկ Սահակյանը զոհվել է հոկտեմբերի 1-ին, զինակից ընկերոջ՝ Մխիթարի հետ միասին կենդանի վահան են դարձել մյուս ընկերոջ՝ Ալբերտի համար՝ փրկելով նրա կյանքը։

«Խաղաղասեր, զուսպ, համարձակ, ազնիվ, արդարամիտ, նրբանկատ ու ժպտերես»,- հենց այս հատկանիշներով է նկարագրում իր զարմիկին արցախյան պատերազմում քաջաբար զոհված 19-ամյա Հայկ Սահակյանի (Ռիժիկի) քեռին՝ Արմեն Հովհաննիսյանը:

«Հայկը շատ խորը անձնավորություն էր և ինքնարտահայտման բազում ձևեր ուներ: Հոգատար էր, նվիրված… Հայկը խնայում էր իրեն տրված գումարը և բոլորիս համար նվերներ էր գնում:

Փոքր էր, ուզում էր սիրելիի՝ Լուիզայի համար նվեր գնել, որպեսզի ոչ մեկիս չանհանգստացնի, գնացել ու թաքուն բեռնակրի աշխատանք էր կատարել: Աշխատասեր ու հասուն մարդ էր:

Հայկն ու Լուիզան համադասարանցիներ էին ու իրար դպրոցական տարիներից էին սիրում: Ծրագրեր ունեին, որոշել էին նշանվել Հայկի զորացրվելուց հետո …մատանիներն էին ընտրել, անգամ որոշել էին՝ ով ինչ պիտի հագնի:

Վերջին օրերին, երբ Հայկը խոսել է Լուիզայի հետ, Լուիզան ասել է՝ խոսք տուր, որ կգաս: Հայկը ասել է՝ խոսք չեմ տալիս, որովհետև կռիվը թեժ է, բայց հետո ասել է՝ չկասկածես, հետ եմ գալու, որ մենք վերջնականապես միասին լինենք:

Հայկին կարելի էր միշտ կարդալիս տեսնել, կարդում էր այն, ինչը հետաքրքիր էր, ինքը չէր տեղավորվում դպրոցական դասերի սահմաններում, սիրում էր ընդլայնել իր գիտելիքները: Այդպես էլ չհասկացա, թե ֆեմինիզմի մասին որտեղից էր կարդացել:

Հայկը հետաքրքրասեր էր, ինքը բաց էր աշխարհի և մարդկանց առաջ: Չէր սիրում մարդկանց քննադատել, պիտակավորել. ինքը միշտ փորձում էր հասկանալ մարդու տեսակը: Չէր սիրում դատապարտել մարդկանց, նա հիշեցնում էր բոլորին, որ իրենք դատավոր չեն:

Ընկերներին, ծանոթներին և անգամ անծանոթներին եթե մի բան էր պատահում, մշտապես շտապում էր օգնության:

Անգամ բակի կատուներին էր կերակրում, ինքը բակի կատուների կերակրողն էր, ու Հայկի հուղարկավորությունից հետո, որ մենք եկանք տուն, քրոջս տան դռան առջև կատուներ էին հավաքվել… չգիտեմ՝ ինչ էին զգացել…

Հայկն անչափ կատակասեր էր, անգամ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր: Թևը կոտրվել էր, ինքը ժպիտով ասում էր, որ ցավում է: Ինքը լացել, տխրել չգիտեր, ոչնչից չէր հուսահատվում:

Հայկը ասում էր՝ քեռ, հլը ասա, ո՞վ է աշխարհի ամենասիրուն տղան, ես քեզանից սիրուն եմ, չէ՞, ու ծիծաղում էր…

Բարձրահասակ էր, սպիտակամաշկ, ուներ շատ մեծ ու սիրուն նշաձև աչքեր, պեպեններ ուներ. նեղվում էր, ասում էր՝ քեռ, ի՞նչ անեմ, որ պեպեններս չերևան (փոքր տարիքում կաշկանդվում էր), իհարկե վերջում սիրեց իր պեպենները և հաշտվեց դրանց գոյության հետ: Տատիկը միշտ ասում էր՝ Հայկ ջան, մի նեղվիր. դա արևի համբույրն է:

Հայկին Ռիժիկ էին ասում՝ մազերը կարմիր էր և խիտ, արև տղա էին ասում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Հայկի քեռին:

Նրա խոսքով՝ եթե Հայկի ներսում ինչ-որ բան էլ կատարվում էր, ինքը դա թաքցնում էր, չէր սիրում որևէ մեկին անհանգստացնել:

«Անգամ մարտի ծանր պահերին ասում էր՝ հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է, դուխով առաջ ենք գնում:

Տագնապի օրը Հայկն առավոտյան քնաթաթախ արթնացել է, վերցրել է օծանելիքը լցրել է իր և մյուս զինվորների վրա… ասել են՝ Հայկ, ի՞նչ ես անում, տագնապ է, ասել է՝ ախպեր, բա որ գերի ընկնենք, չեն ասի՝ էս փնթիներն ովքեր են:

Հայկին բոլորը սիրում էին, ինքը խաղաղություն էր բերում, կարողանում էր թեժ իրավիճակները հարթել, նվիրված ընկեր է եղել:

Երբ իրենց հրամանատարը վիրավոր է եղել, տղերքը սոված են եղել, ինքը իր ընկերների հետ ոտքով 4 ժամ գնացել և 4 ժամ էլ հետ է եկել, որ տղերքին ուտելիք բերի, և այդ ճանապարհին շատերը գնացել ու հետ չեն եկել: Ինքն իր ընկերների հետ թեժ մարտերին է մասնակցել:

Հայկը ոչ մի րոպե չի հանձնվել, ու ինքը Մխիթարի հետ փրկել է մյուս ընկերոջ՝ Ալբերտի կյանքը: Ալբերտը վիրավորված է եղել, իսկ Հայկն ու Մխիթարը մարմնով կենդանի վահան են դարձել Ալբերտի համար:

Վերջերս սահմանից վերադարձած տղան պատմում էր, որ զոհվելուց առաջ Հայկը զոհված կամ վիրավոր տղերքին գրկելով բերել է դիրքերին մոտ, որ ամեն զինվորի մարմինը հասնի իր հարազատներին… շատ էինք հուզվել դրանից»,- պատմում է հերոսի քեռին:

Հայկը նվագում էր ջութակ և կոնտրաբաս, փոքր տարիքում խաղում էր մյուզիքլներում,  կոնսերվատորիայի փոխարեն որոշել էր սովորել պոլիտեխնիկ համալսարանում:

«Ասում էինք՝ գնա համալսարան, ուսումդ կավարտես, հետո կգնաս բանակ… ասաց՝ ես պարտք ունեմ կատարելու: Բանակ գնալուց առաջ գրառում էր կատարել՝ կմեռնեմ հանուն ձեզ»:

Հերոսի քեռին պատմում է, որ Հայկը եղբորը՝ Գևորգին, բանակ գնալուց առաջ ասել է. «Երբ ամուսնանաս, տղա ունենաս, անունը Հայկ կդնես, ես էլ որ ամուսնանամ, տղա ունենամ, անունը Գևորգ կդնեմ»:

Անահիտ Չալիկյան

 

 

The post «Բանակ գնալուց առաջ Հայկը եղբորն ասել է՝ երբ ամուսնանաս, տղա ունենաս, անունը Հայկ կդնես». ո՞վ է արեւի համբույրին արժանացած 19-ամյա հերոսը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Вольфганг Амадей Моцарт

«12 Шедевров Моцарта» от Amadeus Concerts




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

ПМЭФ-2024: премиальный бренд HONGQI представил на Форуме свои флагманские и новые модели



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России