ԱԻ նախարարն աշխատանքային շրջայց է կատարել
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Լուսակերտ ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը, զրուցել անձնակազմի հետ:
Այնուհետև նախարար Փիլոյանը եղել է ԱԻՆ կենտրոնական պահեստում: Նրան ներկայացվել է ամբողջ տարածքը, ունեցած ռեսուրսները, տեխնիկական հագեցվածությունն ու շինությունների գույքային ապահովվածությունը: Նախարարի գրաֆիկում առաջիկայում նախատեսված են նաև մարզային այցեր։
The post ԱԻ նախարարն աշխատանքային շրջայց է կատարել appeared first on ԳԱԼԱ.