«Հիմա տունս կահույքով մնացել է Բերձորում, իսկ վարկային պատմություններիս ճակատագիրն անորոշ է»
0
Բերձորից վերջին օրերին հեռացած Նելի Թադեւոսյանը խիստ անորոշության առջեւ է հայտնվել։ Նա աշխատել է Քաշաթաղի վարչական շրջանում, իսկ հիմա Հայաստանում, փաստացի, գործազուրկ է: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նելին ասաց. «Մենք ժամանակին չորս վարկ ենք վերցրել: Երեխաներիս ուսման վարձն էի վճարում, տան համար կահույք էի գնել: Հիմա տունս կահույքով մնացել է Բերձորում, իսկ վարկային պատմություններիս ճակատագիրն …