ԵՊՀ ուսանողական խորհուրդը մտահոգություն է հայտնում․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը խնդրահարույց է, չի արտացոլում ուսանողների շահերը
ԵՊՀ ուսանողական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ։ Նախ՝ օրենքի նախագծի որոշ դրույթներ ռոտացիոն համակարգի կազմակերպման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանության տեղիք են տալիս, մասնավորապես` օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է. «(…) պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է …