Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2020

«Քաղհասարակության հանդեպ ագրեսիան պայմանավորված է նրանով, որ այն խանգարող հանգամանք է բոլոր քաղաքական ուժերի համար». Նավասարդյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը – Իշխանությունն ու ընդդիմությունը իրար փոխադարձաբար մեղադրում են ատելության խոսք տարածելու մեջ: Ի վերջո, ատելության խոսքն ի՛նչ դերակատարություն ունի մեր հասարակության մեջ, և ո՛վ ծնեց դա Հայաստանում: – Շատ դժվար է որոշել, թե ով է ավելի մեծ պատասխանատվություն կրում՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանությունները, մանավանդ որ, ամեն […]

The post «Քաղհասարակության հանդեպ ագրեսիան պայմանավորված է նրանով, որ այն խանգարող հանգամանք է բոլոր քաղաքական ուժերի համար». Նավասարդյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Իշխանությունն ու ընդդիմությունը իրար փոխադարձաբար մեղադրում են ատելության խոսք տարածելու մեջ: Ի վերջո, ատելության խոսքն ի՛նչ դերակատարություն ունի մեր հասարակության մեջ, և ո՛վ ծնեց դա Հայաստանում:

– Շատ դժվար է որոշել, թե ով է ավելի մեծ պատասխանատվություն կրում՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանությունները, մանավանդ որ, ամեն դեպքում, քաղաքական բանավեճում այդ ատելության խոսքի արմատները գալիս են, կարծում եմ՝ դեռ մեր քաղաքական դաշտի, հասարակական դաշտի ակտիվացման օրերից, այսինքն՝ 1980-ականների վերջից:

Այն ավելի ու ավելի մեծ խնդիր էր դառնում, քանի որ որևէ ջանք չի թափվել դա կանգնեցնելու համար: Պարզ է, որ եթե կա որևէ բացասական երևույթ, որի դեմը չես առնում, այն խորանում է և ստանում այն տեսքը, որ մենք այսօր ունենք: Դա դարձել է արդեն մեր քաղաքական մշակույթի մի մասը:

Չի կարելի ասել, որ քաղաքական բանավեճում մենք ունենք այլ գործիքներ, քան ատելության խոսքն է: Որովհետև ծրագրային բանավեճերը, սկզբունքային, գաղափարական վեճերն ընդհանրապես դուրս են եկել մեր քաղաքական մշակույթից:

Դա պայմանավորված է նաև նրանով, որ քաղաքական ուժերն առանձնապես չեն էլ տիրապետում իրենց առաջնահերթությունների, գաղափարախոսության, ծրագրային դրույթների վերաբերյալ հստակ պատկերացումների, և ամեն ինչ կենտրոնացել է իշխանության համար կամ իշխանության մի որևէ կտոր ստանալու համար պայքարի վրա: 

– Փաստորեն ունենում ենք գերլարված հասարակություն, երկու բանակների միջև բաժանվա՞ծ:

– Այո՛, դա փաստորեն անդրադառնում է նաև մեր ամբողջ հասարակության վրա, քանի որ պարզ է, որ քաղաքական ուժերն ունեն որոշակի աջակիցների բանակ, որոնք ներքաշվում են ատելության խոսքով համեմված քաղաքական կամ, ավելի շուտ՝ ապաքաղաքական բանավեճի մեջ:

Ես կարծում եմ՝ հասարակության մեջ գնալով մեծանում է այն սեգմենտը, որի համար այդ լեզուն ընդունելի չէ, և նրանք ընդհանրապես քաղաքական գործունեության նկատմամբ դառնում են նիհիլիստ, այսինքն համարում են, որ քաղաքական գործիչները բոլորն ընդհանրապես իրենցից ներկայացնում են անընդունելի մի ինստիտուտ, որոնց աջակցել հնարավոր չէ և իմաստ էլ չունի:

Դա արտացոլվում է նաև ընտրություններին բավականին ցածր ակտիվության տեսքով, նաև ընտրությունների ժամանակ անորոշությամբ, թե ում ձայնը տալ: Սա, իհարկե, շատ լուրջ հիվանդություն է, որը չէի ասի, թե բնորոշ է միայն Հայաստանին:

Դա բավականին տարածված երևույթ է ամբողջ աշխարհում և երևի պայմանավորված է երկու հիմնական պատճառներով՝ տեղեկությունների փոխանակման մեջ հեշտ ներգրավվելու հանգամանքով, ինչպես նաև ընդհանրապես քաղաքական պայքարի ապագաղափարացմամբ: 

– Մենք տեսնում ենք, որ պատգամավորները, քաղաքական գործիչները ատելության խոսք են տարածում, տարբեր մակարդակներում այդ ատելության ալիքը կա, և հրահրում են: Նաև քաղաքացիական հասարակության հանդեպ է շատ մեծ ատելության ալիք ուղղվում: Թվում էր, թե ավելի հանդուրժող, ժողովրդավար իշխանություն է եկել, բայց հենց այդպիսի իշխանության օրոք ատելության ալիքն ավելի սրվեց: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Կարծում եմ՝ դա սրվեց ոչ միայն իշխանության ներկայացուցիչների կողմից: Քաղաքացիական հասարակությունը կամ այն, ինչ մենք անվանում ենք քաղաքացիական հասարակություն, խանգարող հանգամանք է բոլոր քաղաքական ուժերի համար, որովհետև գոնե քաղաքացիական հասարակության առաջատար կառույցները անընդհատ պնդում են, որ պետք է լինեն առարկայական փոփոխություններ, որ պետք է մշակվեն ու իրագործվեն առարկայական հայեցակարգեր և ծրագրեր: Բնականաբար, դա շեղում է քաղաքական ուժերին իրենց բնորոշ բանավեճի բովանդակությունից:

Քանի որ այդպիսի ծրագրեր, հայեցակարգեր, բարեփոխումներ քարոզող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դառնում են բոլոր քաղաքական ուժերի ընդդիմախոսըը, նրանք դառնում են նաև քաղաքական ուժերի թիրախը:

Հաշվի առնելով, որ լրատվամիջոցների բավականին մեծ մասը հենց քաղաքական ուժերի տիրապետության տակ է, այդ լրատվամիջոցները, փաստորեն, նույնպես օգտագործվում են քաղաքացիական հասարակության դեմ: Ես չէի ասի, որ դա ուժեղացնում է քաղաքացիական հասարակությունը:

Քանի որ ցանկացած ագրեսիա ենթադրում է նաև համախմբում, ենթադրում է պաշտպանական որոշակի բնազդների ձևավորում, և դա ունի իր օբյեկտիվ պատճառները:

Քաղաքացիական հասարակությունն ընդհանրապես իր հիմքում չունի համախմբվածության հրամայական: Այն ավելի շատ կենտրոնացած է կոնկրետ հարցերի, կոնկրետ գործողությունների վրա, այլ ոչ թե, ասենք՝ իշխանության համար պայքարելու կամ ինչ-որ ընդհանուր շահ ձևակերպելու և դրա համար պայքարելու:

Այդ ագրեսիվ և նյարդային միջավայրը, որը ստեղծվում է քաղաքացիական հասարակության շուրջ, բերում է նրան, որ այնտեղից սկսում են ձևավորվել տարբեր կլաններ:

Որպես երևույթ մենք կարող ենք ասել, որ որքան մեծանում է ճնշումը քաղաքացիական հասարակության վրա, այնքան նաև պառակտում է տեղի ունենում քաղաքացիական հասարակության մեջ, և դա այն է, ինչ մենք տեսնում ենք այսօր մեզ մոտ: 

– Ամենաշատը ատելության խոսքը տարածվում է ֆեյքերի բանակների կողմից, ու դա արվում է երկուստեք: Կարո՞ղ ենք ասել, որ ատելության խոսքը բացառելու ուղղությամբ այս իշխանության քայլերը կամ քիչ էին, մի մասն էլ կիսատ մնաց:

– Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ առանձնապես ջանքեր էլ չէին գործադրվում, որովհետև, ի վերջո, այսօրվա իշխանության ներկայացուցիչների բավականին մեծ մասը դուրս է եկել սոցիալական ցանցերից, և հենց սոցիալական ցանցերը նրանց հանրային ակտիվության միջավայրն էին:

Այնպես որ, նրանց համար դա բավականին մոտ ֆենոմեն է, երբ սոցիալական ցանցերի օգտագործմամբ կարելի է լուծել սոցիալական խնդիրներ: Քանի որ քաղաքական խնդիրների լուծումները ենթադրում են նաև այսօրվա պայմաններում ատելության խոսքի կիրառում, ուրեմն նաև ֆեյքերի բանակներ ստեղծելը քաղաքական պայքարում դարձել է առաջնահերթ գործիքներից մեկը:

Դա բավականին ինտենսիվ օգտագործվում է և՛ իշխանությունների դեմ, և՛ իշխանությունների կողմից՝ իրենց ընդդիմախոսների դեմ: Ես չեմ կարծում, որ իշխանության կողմից ընդհանրապես նպատակ դրվել է պայքարել ֆեյքերի դեմ:

Եղել է նպատակ ճնշել հակառակորդի ֆեյքերը՝ օգտագործելով սեփական ֆեյքերին: Այո՛, դա վերաբերում է և՛ սոցիալական ցանցերում, և՛ լրատվամիջոցներում այդ կարգի գործողություններ իրականացնելուն:

Այսինքն՝ այն, ինչ տեղեկատվական ոլորտում ընդհանրապես արվել է այս իշխանությունների կողմից, ոչ թե ոլորտի առողջացմանն էր միտված, այլ հակառակորդների նկատմամբ առավելության հասնելուն:

Մանե Հարությունյան

MediaLab.am

The post «Քաղհասարակության հանդեպ ագրեսիան պայմանավորված է նրանով, որ այն խանգարող հանգամանք է բոլոր քաղաքական ուժերի համար». Նավասարդյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин рассказал, каким будет летний сезон волонтерского проекта «Время добра»





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал, каким будет летний сезон волонтерского проекта «Время добра»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Надежда Бабкина

«У меня есть трое внуков, у меня есть сын, а остальных я не знаю»: Бабкину уличили в обмане и зависти к молодой и красивой племяннице




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Детская зона «ЯРКО» – на Летней Спартакиаде «Газпром-Медиа Холдинга»

Курсанты Пермского военного института Росгвардии приняли участие в межведомственной олимпиаде по дрессировке служебных собак

Вратарь «Композита» об игре на Сахалине в 4 утра по Москве: «Как выползли из самолета – поняли, что нас ждет. Из аэропорта – сразу на стадион, когда горели 0:3, осознал – сил нет. Хорошо, никто не уснул, ха-ха»


Новак Джокович

Джокович прилетел из Лондона на игру сборной Сербии с датчанами



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России