Թուրքիայում վերջին 18 տարում ամենամեծ ներդրում կատարած երկիրը Նիդերլանդներն է
Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել այդ երկրում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին։ Ըստ այդմ՝ նախարարությունը փորձել է առանձին փուլերով ներկայացնել մինչև իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարումը տնտեսությունում արձանագրված ոչ շոշափելի արդյունքները և ապա վերջինիս իշխանության տարիներին տնտեսական «նշանակալից զարգացումները»։