Փաշինյանը և նրա ամբողջ շրջապատը պարզապես պետք է անհետանան Երկիր մոլորակից. Արամ Գաբրելյանով
Ռուսական WarGonzo նախագծի հիմնադիր, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրելյանովը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Mediaport թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութին, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարվի 7 շրջանից: