103news.com
World News in Armenian
Декабрь
2020

«Լյովիս նկարի հետ եմ խոսում, ասում եմ՝ Լյով ջան, դու ինձ էնքան խոստումներ էիր տվել. հենց լալիս եմ, հաստատ գիտեմ, որ պիտի ասեր՝ մամ, ինձ նման շատերը չկան…». գյումրեցի հերոսի մայրը պատմում է որդու մասին

0

Ինչպես առաջին արցախյան պատերազմում, ապրիլյան քառօրյայում, այնպես էլ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում շատ էին հերոսական դրվագները:

Մատաղ սերնդին առաջնորդում է Հայրենիքի համար հերոսանալու գաղափարը. Հայրենիքի համար չարժե՞ մեռնել…

Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված գյումրեցի Լյովա Մամիկոնի Հարությունյանը (ծնվ. 2001թ.) պարտադիր ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Արցախում՝ Մարտակերտից մի քանի կմ հեռու գտնվող Ներքին Հոռաթաղի զորամասում: 19-ամյա հերոսը զոհվել է հոկտեմբերի 17-ին վիրավոր զինծառայակից ընկերների կյանքը փրկելու ժամանակ:

«Իմ երեխեն շատ համեստ էր, հասարակ. ամենքի հետ շփվում էր իր չափով, ամենքի հետ խոսում էր իր լեզվով: Կատակասեր էր, իմ Լյովը գիտեր՝ որտեղ իրեն ոնց պետք է պահի: Իմ երեխեն ոսկի էր… Խելացի էր, բայց երբեք ցույց չէր տալիս. ես սա գիտեմ, ես նա գիտեմ: Դպրոցում շատ լավ էր սովորում. չկար մի առարկա, որից թույլ լիներ: Ասացինք՝ Լյով ջան, դու պիտի անպայման բարձրագույն կրթություն ստանաս: Մենք հավատում էինք, որ իմ բալեն պիտի ճանաչված մարդ դառնա:

Հենց տեսներ գլուխս կախել եմ, կասեր՝ մամ, գլուխդ բարձր պահիր, դու միշտ պիտի հպարտ քայլես…

Երբ գնում էի դպրոց, ուսուցիչները էնքան էին գովում իմ բալին, որ գլուխս կախում էի. ծնողներն ասում էին՝ ինչո՞ւ ես գլուխդ կախում, պիտի գլուխդ բարձր պահես… ասում էի՝ ամաչում եմ:

Երեխուս գովում էին, ես ամաչում էի… Լյովս ասում էր՝ մամ, ինձ գովում են, որ դու հպարտ ու գլուխդ բարձր քայլես:

Հասկացող էր, հարմարվող… 19 տարվա մեջ չեմ հիշում, որ մեզ նեղություն տված լինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում նահատակված գյումրեցի հերոսի մայրը՝ Ալինա Թորոսյանը:

Տիկին Ալինան պատմում է, որ որդուն վերջին անգամ տեսել է զինվորական երդման արարողության օրը՝ փետրվարի 8-ին:

«Երեխես հետո մեկ ամիս «Մուրացանի» հոսպիտալում թոքաբորբով պառկեց, բայց չթողեցին տեսնեմ որդուս: 5 ժամ պատերի տակ կանգնեցի, չթողեցին բալիս տեսնեմ: Լյովս տեսավ, որ չեն թողնում, ասաց՝ մամ ջան, տուն գնա, մեկ է չեն թողնելու:

Ասացի՝ Լյով, մինչև քեզ չտեսնեմ, չեմ գնա… ասաց՝ դե որ էդպես է, կհարմարեցնեմ գոնե հեռվից կտեսնես ինձ… հեռվից եմ տեսել իմ բալին»,- պատմում է հերոսի մայրը:

Լյովայի մայրը պատմում է, որ ծառայությունը շատ էր փոխել որդուն, Լյովան ավելի հասուն ու ինքնուրույն էր դարձել.

«Ասում էր՝ մամ ջան, ես արդեն մեծ տղա եմ. ասում էի՝ չէ, Լյով ջան, դու էլի փոքր ես ինձ համար: Ասում էր՝ մամ, ես ձեզնից երբեք հեռու չեմ ապրել, բայց տես քանի ամիս եմ ձեզնից հեռու:

Պատերազմի ժամանակ հետը խոսում էինք, հայրը կրակոցի ձայներից էր խոսում, ասում էր՝ չէ, ամեն ինչ լավ է, ուղղակի քամու ձայնն է:

Ասում էր՝ մենք ապահով տեղ ենք, մեզ ոչինչ չկա… ու այնպես էր խոսում, կարծես հեչ էլ պատերազմ չլիներ:

Իմ երեխեն մինչև վերջ իր տված երդմանը հավատարիմ մնաց… երեխես գնաց ձեռքներիցս, էլ չեմ կարող դիմանալ»,- ասում է հերոսի մայրը՝ մի կերպ զսպելով հուզմունքը:

Լյովայի հետ հարազատները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 16-ին, տանեցիներին զգուշացրել է, որ զանգին շուտ չսպասեն, հենց կարողանա, կզանգի:

«Ասում էի՝ Լյով ջան, գոնե հարմարեցրու շուտ-շուտ զանգի, ձայնդ լսենք… ասում էր՝ մամ, չմտածեք, ես ապահով եմ, ամեն ինչ լավ է»:

Տիկին Ալինան պատմում է. «Երբ հետը խոսում էի, ասում էի՝ Լյով ջան, շատ եմ կարոտել, ասաց՝ մամ ջան, ես եմ կարոտել. հետո, որ ես չմտածեմ, ասաց՝ չէ, մամ, խաբեցի, չեմ կարոտել:

Կարոտը խեղդում է, գիտակցում եմ, որ էլ երեխուս պիտի չտեսնեմ, կյանքս կտայի, եթե մի պահ նորից հնարավորություն ունենայի գրկել իմ բալին:

Իմ բալեն հերոս է… խելքի ու շնորհքի հետ մի հատ էլ հերոս ավելացրեց, բայց բոլոր ծնողներին իրենց երեխաներն են պետք, իրենց հերոս պետք չէ: Երևի դրա համար էր ինձ ասում՝ մամ, դու պիտի հպարտ քայլես:

Չարաբաստիկ պատերազմը ինձնից խլեց իմ մինուճար բալին, մեզ նման քանի ընտանիքներ առանց բալա մնացին:

Հերոսի մայր լինելը հպարտություն է, բայց կուզեի իմ բալեն իմ կողքին լիներ, այդ պահին, ճիշտ է, հպարտանում ես, բայց… դա անբուժելի ցավ է, որը քանի ապրում եմ, կզգամ:

Նկարի հետ եմ խոսում, ասում եմ՝ Լյով ջան, դու ինձ էնքան խոստումներ էիր տվել, ինչո՞ւ միայն երդմանդ հավատարիմ մնացիր… ես գիտեմ՝ ինքը ինչ կպատասխաներ, կասեր՝ մամ, իմ ծառայությունն է, էդպես էր պետք: Հենց լալիս եմ, հաստատ գիտեմ, որ պիտի ասեր՝ մամ, ինձ նման շատերը չկան… ես ախր գիտեմ իր համեստ բնավորությունը:

Ամսի 17-ին արդեն 2 ամիսը կլրանա, ինչ Լյովս չկա… ես հարցնում եմ՝ Լյով ջան, ես ինչպե՞ս եմ շարունակելու ապրել առանց քեզ…»:

Անահիտ Չալիկյան

The post «Լյովիս նկարի հետ եմ խոսում, ասում եմ՝ Լյով ջան, դու ինձ էնքան խոստումներ էիր տվել. հենց լալիս եմ, հաստատ գիտեմ, որ պիտի ասեր՝ մամ, ինձ նման շատերը չկան…». գյումրեցի հերոսի մայրը պատմում է որդու մասին appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал, как проект «Чистое небо» преобразил Москву





Москва

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин рассказал, как проект «Чистое небо» преобразил Москву



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт «Разговор с папой» в честь Дня отца прошёл в Москве




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

РОСГВАРДИЯ ОБЕСПЕЧИЛА БЕЗОПАСНОСТЬ ВО ВРЕМЯ ФУТБОЛЬНОГО МАТЧА В МОСКВЕ

В Калмыкии состоялся фестиваль уличной культуры и экшн-спорта «Уличная классика»

Спортсмены Центрального округа Росгвардии заняли призовые места на всероссийских соревнованиях общества «Динамо» по самбо и боевому самбо


WTA

Девушки с характером: Касаткина победила Андрееву в эпичном финале турнира WTA в Нинбо



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Врач-ортодонт клиники «Мегастом» Оксана Мальцева: в чем преимущества элайнеров



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России