Դավիթ Օվասափյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
0
Սերբիայում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը կիսաեզրափակչում տանուլ տվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սեմյոնովին: Սակայն Հայաստանի հավաքականի անդամը վաղը բրոնզի համար կգոտեմարտի ուկրաինացի Միկոլա Կուչմիի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ