«Եթե չկա հակազդեցություն, ապա թշնամին անելու է այն, ինչ իր մտքով անցնում է». քարտեզագիր
«Երբ մենք GPS արբանյակային ընդունիչներով կատարում ենք չափումներ՝ ստանում ենք սանտիմետրիկ ճշտություն, իսկ եթե GPS-ն իր ձեռքն է վերցրել ինչ-որ ոչ կոմպետենտ մարդ, միանշանակ կարող է սխալվել: Այստեղ պետք է հասկանալ, որ GPS-ն ինքնին սահման չի որոշում, միայն ցույց է տալիս դաշտում այն կոորդինատի տեղադիրքը, որը մուտքագրել եք: Եթե նպատակ ունեք սահմանը սխալ դնել, ապա կարող եք մուտքագրված կոորդինատում ինչ-որ շեղում մտցնել և ստանալ ձեր ուզածը»,- նշեց Շահեն Շահինյանը՝ հավելելով, որ վարչապետի հարցազրույցում կային այն քայլերի մի մասը, որոնք իրենք բարձրաձայնել են: