Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2020

Այս մարտահրավերների պայմաններում մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համախմբվածություն ու համերաշխություն, հարգանք միմյանց նկատմամբ․ Արման Թաթոյան

0

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քարտեզների լուսանկարներ ու գրել․ «Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է՝ որպես Ադրբեջանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում: Այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող […]

The post Այս մարտահրավերների պայմաններում մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համախմբվածություն ու համերաշխություն, հարգանք միմյանց նկատմամբ․ Արման Թաթոյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քարտեզների լուսանկարներ ու գրել․

«Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է՝ որպես Ադրբեջանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում:

Այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեքստեր, որոնք անմիջականորեն դրված են ադրբեջանական իշխանության մարմինների կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի թեզերի հիմքում: Ընդ որում, հենց այդ տեքստերն ուղեկցվում են հայերի նկատմամբ խորքային ատելություն բորբոքող, ոգեշնչող արտահայտություններով. «այս երկիրը իմն է, քոնն է, մերն է», «պատվարժան քաղաքացին չպետք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պետք է պահպանվեն այնպես, ինչպես երկրի նամուսը, հարգանքն ու պատիվը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» և այլ ձևակերպումներ:

Օրինակ՝ այդպիսի տեքստերից մեկով նշվում է. «Երբ Ռուսական կայսրությունը փլուզվեց, Ադրբեջանի տարածքը 130 հազար կմ. քառակուսի էր, 1918-1920 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարածքը 114 հազար կմ քառակուսի էր: ԽՍՀՄ շրջանում Ռուսաստանին (Դերբենդի Խանություն, 7 հազար կմ քառակուսի), հայերին (մինչև 1923 թ. Զանգեզուրի, Եղեգնաձորի, Սևանի, Դիլիջանի շրջանները, սահմանամերձ գյուղերը, 1946 թ. 40 կմ քառակուսի, 1969 թ. Թովուզից 7.6 կմ քառակուսի, Ղազախից մոտավորապես 50 կմ քառակուսի) 10.9 հազար կմ քառակուսի է տրվել: Վրաստանին 9.5 հազար կմ քառակուսի է տրվել, այսինքն տարբեր ժամանակներում 27,4 հազար կմ քառակուսի: Մեզ մնացած 86.6 հազար կմ քառակուսուց 13.110 կմ քառակուսին դեռ օկուպացված է:»:

Այս ամենն ուղիղ առնչվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը, քանի որ վերաբերում է Հայաստանի ողջ բնակչության, հայ ժողովրդի կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների երաշխավորմանը, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից նրանց պաշտպանությանը:

Հենց նման եղանակներով կազմակերպված քարոզչությունն է տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ:

Մարդու իրավունքների պաշտպանի քննությունը ցույց է տալիս, որ սրանք են այն գլխավոր պատճառների թվում, որ ադրբեջանական զինված ուժերը 2016 թվականի ապրիլին, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմների ընթացքում ու այլ ժամանակահատվածներում կատարել են ու մինչ օրս շարունակում են կատարել պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ ու դաժանություններ (գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ և այլ):

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետների կողմից նշված դաժանությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպես ոգեշնչման աղբյուր, օգտագործում են արտահայտություններ, որոնք բխում են հենց նշված քարոզչության թեզերից:

Այս ամենն ամրագրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած իրական ու կոնկրետ ապացույցներով: Ակնհայտ է, որ այս մարտահրավերների պայմաններում մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համախմբվածություն ու համերաշխություն, հարգանք միմյանց նկատմամբ ու մեր երկրի ներսում լարվածության տանող որևէ տեսակի զարգացման բացառում՝ հանուն մեզնից յուրաքանչյուրի, մեր ողջ ժողովրդի իրավունքների պաշտպանության:

Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն, որ իրականացվում է իրականությանը բացահայտ չհամապատասխանող տեղեկությունների օգտագործմամբ: Նրանք պետք է ապացուցեն, որ տեր են իրենց կոչմանն ու առաքելությանը, որ դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց իսկ սահմանած միջազգային կանոններին:

Այս ամենը՝ համապատասխան վերլուծությամբ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվի և կուղարկվի միջազգային մարմիններին, ինչպես նաև, իհարկե, կտրամադրվի նաև Հայաստանի համապատասխան կառույցներին»:

Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում…

Posted by Arman Tatoyan on Thursday, December 17, 2020

The post Այս մարտահրավերների պայմաններում մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համախմբվածություն ու համերաշխություն, հարգանք միմյանց նկատմամբ․ Արման Թաթոյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин пригласил москвичей и гостей столицы на фестиваль «Рыбная неделя»





Москва

Воскресшего Иисуса могут дополнительно установить в церквях, вместо черепа.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: в ТиНАО будет построено 10 детских садов и 11 поликлиник



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Лоза

Певец Лоза: Пугачева проигрывает Долиной в вокальном мастерстве




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о спорте и ежедневных здоровых привычках

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии водных видов спорта в Ставрополье

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта и повышении его доступности для граждан


Камилла Рахимова

Рахимова на отказе соперницы вышла в четвертьфинал турнира в Рабате



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Кадыров пригласил Путина посетить Чечню



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России