Ադրբեջանական վրեժ. ոչնչացվել է Ռուսաստանից ներմուծված ձուկն ու հավը
Ադրբեջանը շարունակում է սննդային «կռիվը»: Այս անգամ ադրբեջանական վրեժխնդրության «զոհը» են դարձել Ռուսաստանից ներմուծված սառեցված ձուկն ու հավի փափկամիսը՝ գրում է infoteka24-ը: Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալությունը, իբր, 7 տոննա ձկների մեջ հայտնաբերել է Anisakis տեսակի մակաբույծներ, իսկ հավի մսի մեջ՝ պաթոգեններ: Երկու մթերքն էլ ուղարկել են աղբանոց: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորն» արգելել էր Ադրբեջանից լոլիկի ու խնձորի …
The post Ադրբեջանական վրեժ. ոչնչացվել է Ռուսաստանից ներմուծված ձուկն ու հավը appeared first on ԳԱԼԱ.
Ադրբեջանը շարունակում է սննդային «կռիվը»: Այս անգամ ադրբեջանական վրեժխնդրության «զոհը» են դարձել Ռուսաստանից ներմուծված սառեցված ձուկն ու հավի փափկամիսը՝ գրում է infoteka24-ը:
Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալությունը, իբր, 7 տոննա ձկների մեջ հայտնաբերել է Anisakis տեսակի մակաբույծներ, իսկ հավի մսի մեջ՝ պաթոգեններ: Երկու մթերքն էլ ուղարկել են աղբանոց:
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորն» արգելել էր Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներկրումը: Չնայած Մոսկվան պնդում է, որ որոշումը չունի քաղաքական ենթատեքստ, ամենայն հավանականությամբ, Բաքուն այլ կարծիք ունի Ռուսաստանի այդ քայլի մասին և որոշել է պատասխանել «գաստրոնոմիական հարվածով»:
The post Ադրբեջանական վրեժ. ոչնչացվել է Ռուսաստանից ներմուծված ձուկն ու հավը appeared first on ԳԱԼԱ.