«Իմ քայլը» հիմնադրամը մշակում է երկարաժամկետ ինքնաշխատ ծրագրեր, որոնք անպայմանորեն կբերեն դրական փոփոխություններ, մարդկանց կյանքի պայմանների բարելավում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշմամբ Հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, անցավ ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործունեության՝ հաշվի առնելով պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, առաջացած սոցիալական, մարդասիրական կարիքներն ու դրանց արձագանքելու …