«Մեր ԱԳՆ–ն ընդամենը սպասարկում էր վարչապետ Փաշինյանի ձախողված քաղաքականությունը». Սարգսյան
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում ամփոփել է քաղաքական տարին և խոսել ՀՀ արտաքին քաղաքականության մասին` այդ համատեքստում անդրադառնալով մասնավորապես հայ–ռուսական հարաբերություններին։