Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2020

Պահանջում ենք, որ ԱՀ նախագահը դրսևորի խոհեմություն եւ հրաժարական տա. Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն

0

Արցախի Արդարություն կուսակցության ԱՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունը հայտարարություն էտարածել, որում ասվում է. «Սեպտեմբերի 27-ին միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահատ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որի ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները, որոնք այդպես էլ չձերբազատվեցին անսխալականության իրենց ազգակործան բարդույթից՝ հայկական …

The post Պահանջում ենք, որ ԱՀ նախագահը դրսևորի խոհեմություն եւ հրաժարական տա. Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն appeared first on ԳԱԼԱ.

Արցախի Արդարություն կուսակցության ԱՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունը հայտարարություն էտարածել, որում ասվում է.

«Սեպտեմբերի 27-ին միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահատ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որի ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները, որոնք այդպես էլ չձերբազատվեցին անսխալականության իրենց ազգակործան բարդույթից՝ հայկական երկու պետություններին պատճառելով մարդկային և տարածքային լրջագույն կորուստներ: Պատերազմի 44 օրերի ընթացքում, ստահոդ հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին, նրա թիկունքում, գաղտնի, ստորագրվեց կապիտուլյացիայի խայտառակ մի փաստաթուղթ: Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները գերադասեցին «Հաղթելու ենք» կարգախոսի կեղծ քարոզչական կրակահերթի տակ թշնամուն թույլ տալ հասնել մինչև Շուշի:

Ցավոք կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը հրապարակելուց հետո, մինչ օրս պարզ դարձավ, որ ԱՀ նախագահը երկրում հավակնոտ գործողություններ կատարելու փոխարեն, ձեռնամուխ եղավ իշխանությունը պահպանելու և իր տխրահռչակ «արտոնյալ վերնախավի» խնդիրների լուծմանը, որի ձեռքում հարստության և իշխանության կուտակումը հասել է վտանգավոր աստիճանի:

Ուզում ենք հիշեցնել, որ 1992 թվականին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ բեկում մտցնել կենաց ու մահի այդ կռվում։ Բայց հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում հնարավոր եղավ ոչ միայն վերականգնել կորցրածը, այլ ազատագրել մեր հայրենիքի բռնազավթվածի մի մասը։

Ստեղծված իրողությունը հասարակությանը դրել է շատ ծանր բարոյահոգեբանական վիճակում։ Միևնույն ժամանակ, հանրության շրջանում իրավամբ ավելի են արմատավորվում այն տրամադրությունները, որ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները միանշանակ պետք է հեռանան։ Այլևս այս իշխանությունը պարտված է, բարոյական լեգիտիմությունից զրկված։

Օրվա իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ ունակ չեղան պահպանելու մեր ունեցած ձեռքբերումները և այլևս պետք է հեռանան, պետք է հեռանան առանց ցնցումների, առանց նախապայմանների:

Նախագահի վերջին ուղերձից պարզվում է, որ նա չի ունեցել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը երաշխավորելու ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ և լծակներ, ԱՀ նախագահը լինելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար իրականում չի կառավարել այն:

Պատահական չէ, որ Հայաստանի և սփյուռքի գիտակրթական, մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ, խոշոր գործարարներ, հանրային տարբեր շերտեր, հակադիր քաղաքական բևեռներ, գիտակցող գրեթե բոլոր անհատներ ու փորձագիտական կենտրոններ, Հայաստանի համայնքներ և շատ այլոք այսօր միահամուռ կերպով պահանջում են վարչապետի հրաժարականը և նոր քաղաքական լուծման անհրաժեշտություն են տեսնում։ Նույն հրամայականը կա նաև Արցախում, և այլևս պետք չէ հապաղել: Այո, հասկանալի է, որ յուրաքանչյուր ներքաղաքական ցնցում կարող է ստեղծել որոշակի խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պարտության առաջնորդած և իրենց ապաշնորհությամբ աչքի ընկած իշխանությունները պետք է շարունակեն պաշտոնավարել, քանզի երկրում համատարած դժգոհությունների խորացումը ինչ-որ մի պահի արդեն անհնար է դարձնելու նրանց պաշտոնավարումը, հանգեցնելով անկախատեսելի հետևանքների: Այսօր անհրաժեշտ է օրակարգ բերել ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը այս ճգնաժամային փուլը հաղթահարելու, ավելորդ սրացումներից խուսափելու և արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու համար։ Այո, մենք գտնում ենք, որ հնարավոր է նոր որակի պետություն ստեղծելով դուրս գալ այս մղձավանջից՝ բացառիկ հայրենասիրությամբ, հմուտ կառավարմամբ և ռեսուրսների լիարժեք օգտագործմամբ:

Չնայած, ԱՀ Սահմանադրությամբ, Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, սակայն առկա իրողությունները բավարար բարոյական հիմք են ընձեռնում նախագահին ինքնակամ հրաժարական տալու համար:

Ուստի հորդորում ենք, պահանջում ենք, որ ԱՀ նախագահը դրսևորի խոհեմություն, չհայտնվի բարոյական լեգիտիմությունից զրկվածի կարգավիճակում և տա հրաժարական՝ քանզի իր պաշտոնավարման ընթացքում չի կարողացել իրացնել սահմանադրությամբ իրեն ամրագրված պարտականությունները, որի արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց հայրենիքի ահռելի մասը, ունեցավ հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, հայտնվեց բազմաթիվ զրկանքների և հումանիտար աղետի մեջ»:

The post Պահանջում ենք, որ ԱՀ նախագահը դրսևորի խոհեմություն եւ հրաժարական տա. Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: Производство одежды в Москве за последние пять лет выросло в 62 раза





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о переходе российских предприятий на отечественное ПО


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы поздравил бизнесменов с Днем российского предпринимательства



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

Афиша театра кукол Бурятии "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Спектакль "Курочка ряба"




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть

Спортивные прогнозы на OnlyBet


WTA

Касаткина опустилась на 13-ю строчку в рейтинге WTA, Рахимова поднялась на 18



Новости Крыма на Sevpoisk.ru


Арцах

23 МАЯ РОССИЙСКАЯ МЕЖДУНАРОДНАЯ АКАДЕМИЯ ТУРИЗМА ОТМЕТИЛА СВОЙ 55-Й ДЕНЬ РОЖДЕНИЯ. ФОТОРЕПОРТАЖ



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России