Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանն ու Մհեր Ավագյանը ձերբակալվել են․ Ռուբեն Մելիքյան
Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանն ու Մհեր Ավագյանը ձերբակալվել են։ Այս մասին քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: «Ես հենց նոր խոսեցի Արա Սաղաթելյանի փաստաբանի հետ եւ նա փոխանցեց, որ այս պահին քննչական գործողություններ են կատարվում։ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալված են երեք հոդվածով։ Հոդված …
The post Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանն ու Մհեր Ավագյանը ձերբակալվել են․ Ռուբեն Մելիքյան appeared first on ԳԱԼԱ.
Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանն ու Մհեր Ավագյանը ձերբակալվել են։ Այս մասին քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Ես հենց նոր խոսեցի Արա Սաղաթելյանի փաստաբանի հետ եւ նա փոխանցեց, որ այս պահին քննչական գործողություններ են կատարվում։ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալված են երեք հոդվածով։ Հոդված առաջին՝ ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչեր, հոդված 2-րդ՝ թշնամանք հարուցելը ինչ-որ շերտերի նկատմամբ և երրորդ՝ ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտում։ Պատկերացրեք՝ ռազմական դրության ժամանակ մեզ 44 օր խաբում են, բայց այդ ընթացքում տեղեկատվության կանոնները խախտելու համար մեղադրանք են առաջադրում Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին՝ մարդկանց, որ ամբողջ այս ընթացքում ապահովում էին իրական քարոզչական գործունեությունը։ Իսկ Մհեր Ավագյանը մեկ հոդվածով է ձերբակալվել»,- ասել է Մելիքյանը։
news.am
The post Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանն ու Մհեր Ավագյանը ձերբակալվել են․ Ռուբեն Մելիքյան appeared first on ԳԱԼԱ.