Մեծ Բրիտանիայի վարչապետը պատվաստվել է AstraZeneca-ով. RT
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղանյութով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Sky News-ին:
Հաղորդվում է, որ 56-ամյա քաղաքական գործիչն ընդունել է պատվաստանյութի առաջին դեղաչափը: Պատվաստումն արվել է Լոնդոնի Սուրբ Թովմասի հիվանդանոցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է նաև Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը: