Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2021

«Երկու կողմերում էլ կան ու մշտապես եղել են մարգինալ հիվանդ զանգվածներ և իմ տպավորությունն այն է, որ պատերազմում պարտության ամենամեծ պատճառներից մեկը հենց դա էր»

0

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղարաբաղցիների մասին ինչ ասես, որ չեն խոսում ու միշտ էլ խոսել են։ Իբրև թե նրանք ժլատ են, հայաստանցիներին չեն սիրում, հայաստանցի զինվորներին ջուր չեն տալիս և այսպես շարունակ։ Վերջին մի քանի տարիներին նմանատիպ խոսակցություններն անընդհատ իմ միջավայրում են եղել։ Ճիշտ է, երբևէ լուրջ չեմ վերաբերվել, բայց կամայական …

The post «Երկու կողմերում էլ կան ու մշտապես եղել են մարգինալ հիվանդ զանգվածներ և իմ տպավորությունն այն է, որ պատերազմում պարտության ամենամեծ պատճառներից մեկը հենց դա էր» appeared first on ԳԱԼԱ.

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղարաբաղցիների մասին ինչ ասես, որ չեն խոսում ու միշտ էլ խոսել են։ Իբրև թե նրանք ժլատ են, հայաստանցիներին չեն սիրում, հայաստանցի զինվորներին ջուր չեն տալիս և այսպես շարունակ։ Վերջին մի քանի տարիներին նմանատիպ խոսակցություններն անընդհատ իմ միջավայրում են եղել։ Ճիշտ է, երբևէ լուրջ չեմ վերաբերվել, բայց կամայական փսևդո ճշմարտության տևական քարոզչությունը ամեն դեպքում ինչ-որ նստվածք թողնում է։

Եվ ահա այս կարծրատիպերով 2020 թ․-ի հոկտեմբերի 1-ի գիշերը հայտնվեցի Ստեփանակերտի զինկոմիսարիատում։ Մանրամասների մասին հիմա չեմ պատմի, թողնենք մի ուրիշ առիթի։ Ընդամենը ուզում եմ ասել, որ ստորաբաժանումը, որի կազմում ներառվեցի, հիմնականում կազմված էր ղարաբաղցիներից։ Ընդհանուր 90 հոգի, որոնցից 84-ը ղարաբաղցի։

Էս փաստը սկզբում տարակուսանք առաջացրեց և հենց նախաբանում նշված պատճառներով։ Ինչ-որ արհեստական նստվածք կար, որը անհանգստություն էր հաղորդում։ Բայց անհասկանալի այս զգացողություններն ակնթարթային էին։ Շատ չանցած ես ամբողջությամբ հարմարվեցի միջավայրին ու դարձա նրանցից մեկը։ Նույնիսկ երբեմն կատակով ասում էին, որ վերջ, արդեն ես էլ եմ ղարաբաղցի։
Բայց էս ամենից անդին նաև մեկ ուրիշ կարծրատիպ էլ կար, որը ես բացահայտեցի պատերազմի օրերին։ Առաջ ղարաբաղցի ասելիս մենք հիմնականում նկատի ենք ունեցել գեներալներին, զինվորականներին, քաղաքական գործիչներին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և նրանց գերդաստաններին, որոնք բոլորը շատ հարուստ են ու մեր հաշվին։
Բանից պարզվում է, որ սրանք ամբողջությամբ կեղծ ընկալումներ են և մենք չենք ճանաչել կամ էլ չենք փորձել ճանաչել ու լսել մեզնից ընդամենը չորս հարյուր կիլոմետր հեռավորության վրա ապրող մեր հայրենակիցներին, որոնք մեր պես մարդիկ են՝ նույն տառապանքով, նույն հոգսերով և խնդիրներով։ Մեր վաշտի տղերքը ասվածի վառ ապացույցն էին։ Նրանք հիմնականում հասարակ ընտանիքներից էին՝ դժվար կյանքով սովորական մարդիկ։ Եվ ահա հայաստանցի զինվորին ջուր չտվող ղարաբաղցիներից մեկը ինձ տվեց իր սվիտերը, որ հանկարծ չմրսեմ, մյուսը կիսվեց ունեցած վերջին հացով, իսկ մեկ ուրիշն էլ իմ առջև բացեց իր տան դռները։ Իհարկե ես չեմ փորձում ղարաբաղցու իդեալական տեսակ հորինել, իբրև թե նրանք բոլորը սուրբ աստվածային էակներ են։ Ամենևին էլ ո՛չ, կային նաև անհաջող մարդիկ, բայց Երևանում էլ կան չէ՞։
Ընդամենը ուզում եմ ասել, որ մենք երբևէ չենք փորձել լսել ու տեսնել այնտեղ ապրող մարդկանց, հորինել ենք միֆեր և ինքներս մեզ դրանցով կերակրել։
Հոգեհարատ դարձած այս միջավայրում բավականին հաճախ նաև անկեղծ խոսակցություններ էին լինում։ Տղերքը հարցնում էին, թե ինչու Երևանում ղարաբաղցիներին չեն սիրում։ Ես էլ պատասխանում էի, որ դա կեղծ քարոզչություն է ու չի կարելի պնդել, թե երևանցիները ղարաբաղցիներին չեն սիրում։ Պարզապես կա հիվանդ ու ագրեսիվ մի փոքրամասնություն, որը կարծում է, թե իրենց բոլոր դժբախտությունների պատճառը ղարաբաղցիներն են։
Նույն հարցը նաև ես էի տալիս, թե ինչու ղարաբաղցիները չեն սիրում հայաստանցիներին։ Պատասխանը նույնն էր ստացվում։
Փաստորեն երկու կողմերում էլ կան ու մշտապես եղել են մարգինալ հիվանդ զանգվածներ և իմ տպավորությունն այն է, որ պատերազմում պարտության ամենամեծ պատճառներից մեկը հենց դա էր․ հիվանդ մտածողությամբ մարդիկ հաղթեցին։
Միգուցե ասվածի մեջ վուլգար պաթոս կամ էլ լպրծուն պոպուլիզմ նկատվի, բայց ամեն դեպքում Երևանից հետո Մարտունին իմ երկրորդ հարազատ քաղաքն է դարձել»։

The post «Երկու կողմերում էլ կան ու մշտապես եղել են մարգինալ հիվանդ զանգվածներ և իմ տպավորությունն այն է, որ պատերազմում պարտության ամենամեծ պատճառներից մեկը հենց դա էր» appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Сергей Собянин поздравил москвичей с Международным днем защиты детей





Москва

Стали известны все участники РПЛ сезона-2024/2025


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал, как москвичи исполняют заветные мечты детей-сирот



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Queen

Bloomberg: Sony Music обсуждает покупку прав на музыку Queen




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Москве презентовали медали и экипировку VIII игр «Дети Азии»

Стали известны все участники РПЛ сезона-2024/2025

Ролан Гаррос. Расписание 2 июня. Потапова и Швентек сыграют первым запуском, Синнер – последним


Ролан Гаррос

Главный русский теннисист заставил Париж аплодировать ему стоя. Что удалось Осьминогу Медведеву?



Новости Крыма на Sevpoisk.ru


Мир

Спецназ ворвался в прибрежный люксовый отель, а вертолет завис над бассейном: перепуганные туристы на вечеринке стали свидетелями реального боевика



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России