ԱՄՆ-ում հայտարարել են, որ երկրում կարող է սկսվել կորոնավիրուսի համաճարակի չորրորդ ալիքը
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) ղեկավար Ռոշել Վալենսկին մարտի 29-ին մտահոգություն է հայտնել ամերիկացիների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով, որը կարող է հանգեցնել երկրում վարակի տարածման չորրորդ ալիքի սկսվելուն: