Մալդիվների ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել՝ նախկին նախագահի վրա հարձակման գործով
Մալդիվյան Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնց կասկածում են պայթյունի կազմակերպման մեջ, որի հետևանքով տուժել է երկրի նախկին նախագահ, այժմ ժողովրդական Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամեդ Նաշիդը: