BMW նորագույն մեքենաները կհամալրվեն հետևի հայելիներին փոխարինող պրոյեկտորներով
Գերմանական BMW ընկերությունն այընտրանքային տեխնոլոգիա է արտոնագրել, որը հետագայում կարող է փոխարինել հետևի ավանդական հայելիները, ինչպես նաև տեսախցիկներ, որոնք կիրառվում են մի շարք ժամանակակից էլեկտրամեքենաներում:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, նորարարական նախագծերի օգնությամբ հնարավոր կլինի տեղեկություն ստանալ ճանապարհներին տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք կպատկերվեն ավտոմեքենայի կողային ապակիներին:
Նորարության կիրառման ևս առավելություն կդառնա նոր «հայելիներում» հավելյալ իրականության տեխնոլոգիայի կիրառությունը: Նման համակարգն այժմ կիրառվում է դիմապակիներին տեղեկության պատկերման համար: